Հայերեն   English   Русский  

​Ձեռքերը լվանալու համաշխարհային օրը


  
դիտումներ: 1312

«Ուտելուց առաջ լվացեք ձեռքերը» կոչերով պլակատներ էին կախված խորհրդային բոլոր ճաշարաններում` հիշեցնելու ուտելուց առաջ հիգիենայի այդ արարողության անհրաժեշտության մասին:

ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը հոտեմբերի 15-ը Ձեռքերը լվանալու համաշխարհային օր է հայտարարել, որն առաջին անգամ անց է կացվել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հայտարարած Սանիտարիայի օրվա շրջանակներում:

Թվում է, որ ձեռքերը լվանալու հարցը մարդու անձնական գործն է ու յուրաքանչյուրը կարող է որոշել` լվալ, թե ոչ: Մյուս կողմից, ՄԱԿ-ի ու ԱՀԿ-ի փորձագետները նշում են, որ չլվացված ձեռքերը աղետալի հետևանքներ են ունենում, եթե այդ երևույթը դիտվի համաշխարհային մասշտաբով:
Չլվացված ձեռքերի միջոցով օրգանիզմ են ընկնում այնպիսի հիվանդությունների հարուցիչներ, ինչպիսիք են` խոլերան, վարակիչ պնևմոնիան, հեպատիտը, գրիպը: Իսկ Ասիայում ու Աֆրիկայում կեղտոտ ձեռքերը մանկական մահացության գլխավոր պատճառներից մեկն է համարվում:




Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: