Հայերեն   English   Русский  

«Ժառանգության» անդամ Հովսեփ Խուրշուդյանը կալանավորվել է


  
դիտումներ: 438

Սարի թաղից հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու կասկածանքով բերման ենթարկված «Ժառանգություն» կուսակցության անդամ Հովսեփ Խուրշուդյանի նկատմամբ օգոստոսի 2-ին որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է նրա փաստաբան Սեդա Սաֆարյանը:

«Այս կարգի գործերում «քննություն» բառն ասել չի սազում, սրանք նախապես որոշված գործեր են, որոնց կապակցությամբ, եթե դատարանի դահլիճում մի խելոք բան ասես, ոչինչ չի փոխվի, դատարանում քաղաքական պրոցեսներ են գնում եւ այն անձինք, որոնք ընդդիմադիր հայացքներ են ունեցել, կալանավորվում են առանց հիմքերի»,-ասաց փաստաբանը՝ նշելով, որ կալանավորման որոշումը բողոքարկելու է:

Սեդա Սաֆարյանը նշեց, որ Հովսեփ Խուրշուդյանին ոստիկանություն բերման են ենթարկել հուլիսի 29-ին Սարի թաղի տներից մեկից, երբ նա ոստիկանության գործողություններից տուժած այդ տան բնակչին օգնություն է ցուցաբերել եւ հասցրել տուն:

Հովսեփ Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։

Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին քրեական գործ էր հարուցվել հուլիսի 29-ի ուշ երեկոյան Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանում տեղի ունեցած դեպքերի առիթով։ Այս գործով արդեն մեղադրանք է առաջադրվել «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: