Հայերեն   English   Русский  

​Ֆրանսիայի բարերից մեկում հրդեհի հետևանքով 13 մարդ է զոհվել


  
դիտումներ: 588

Paris-Normandie պարբերականի փոխանցմամբ՝ Նորմանդիա շրջանի Ռուան քաղաքում գտնվող Cuba Libre բարում հրհեհի հետևանքով 13 մարդ է մահացել, իսկ 6-ը՝ տարբեր մարմնական վնասվածքներ ստացել: Գրում է Gazeta.ru.-ն:

Հաղորդվել է, որ Cuba Libre բարում նախ պայթյուն է տեղի ունեցել, իսկ այնուհետև հրդեհ է բռնկվել:

Հաղորդվել է, որ բարը մասնավոր հավաքույթի պատճառով փակ է եղել այլ այցելուների համար:

Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ միջադեպի հետևանքով հիմնականում 18-25 տարեկան երիտասարդներ են տուժել, որոնք բարում տուժածներից մեկի տարեդարձն էին տոնում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: