Հայերեն   English   Русский  

​«Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) ամենամյա ժողովի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընտրվել է EDS աֆիլացված անդամ


  
դիտումներ: 1004

Օգոստոսի 3-ից Կիպրոսի Լառնակա քաղաքում անցկացվում է «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) ամառային հավաքը` «ԵՄ էներգետիկ ռազմավարության ապագան» խորագրով: Հավաքին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացնում են Աննա Օհանյանը և Արուսյակ Պողոսյանը:

Հավաքի նպատակն է քննարկումներ անցկացնել տարածաշրջանի էներգետիկ համակարգի վերաբերյալ և էներգետիկ ռազմավարության զարգացման արդյունավետ քաղաքականություն մշակել:

Հավաքի շրջանակներում օգոստոսի 5-ին կայացավ EDS ամենամյա ժողովը, որի ընթացքում կազմավորվեց նոր Գործադիր բյուրոն, և որոշ հյուր կազմակերպություններ միացան EDS-ին:

ՀՀԿ երիտասարդական2

Ամենամյա ժողովի ընթացքում ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն ընտրվեց EDS աֆիլացված անդամ:

Միանալով այս կազմակերպությանը` ՀՀԿ ԵԿ-ն ստացել է EDS-ի գործունեության շրջանակներում քվեարկություններին մասնակցելու հնարավորություն այնքան ձայնով, որքանով, օրինակ, Գերմանիան է մասնակցում (10 ձայն, որն առավելագույնն է այս կազմակերպությունում):

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: