Հայերեն   English   Русский  

​Իշխանությունը առաջիկա ընտրությունների շեմին փորձում է ջլատել «Ժառանգությունը»


  
դիտումներ: 732

Հուլիսյան իրադարձությունները հերթական սառը ցնցուղն էին թե´ մեր ժողովրդի, թե´ նրա վերնախավի համար՝ դիմություն, ընդդիմություն կամ իներտ ուժեր: «Սասնա ծռեր» խմբավորման ծավալած գործողություններն առիթ դարձան մեկ անգամ ևս տեսանելի դարձնելու հայաստանյան քաղաքական և հասարակական իրական դեմքը:

Ժամանակն արդեն բազմիցս ապացուցել է, որ թե´ հասարակական, թե´ քաղաքական կարևոր իրադարձություններին մշտապես մասնակից է եղել «Ժառանգություն» կուսակցությունը՝ իր փոքրաթիվ անդամներով լինելով ժողովրդի կողքին՝ պաշտպանելով նրա արդար պահանջներն ու իրավունքները և դրա համար ենթարկվելով հալածանքների, բռնությունների, քննադատությունների՝ տեղին կամ անտեղի:

Այս պարագայում էլ նույնը կատարվեց. քաղաքացիական անհնազանդություններին ակտիվ մասնակցելու համար ձերբակալվել և կալանավորվել են կուսակցության հանրահայտ դեմքերը՝ Արմեն Մարտիրոսյանը, Հովսեփ Խուրշուդյանը, Դավիթ Սանասարյանը:

Լինելով «Ժառանգության» մասնիկն ու ներկայացուցիչը Երևանի քաղաքապետարանում՝ «Բարև Երևանն» իր բողոքի ձայնն է հղում ուղղորդված բռնությունների դեմ և հարց ուղղում թե´ ոստիկանապետին, թե´ պետական պատկան մյուս մարմիններին՝ ինչո՞ւ են հանիրավի ձերբակալվում «Ժառանգության» վարչության անդամներն ու ակտիվիստները: Արդյո՞ք պատճառը առաջիկա ընտրությունները չեն: «Ժառանգությանը» որպես լուրջ մրցակից դիտարկելով՝ իշխանությունն այն ջլատելու, թուլացնելու նպատակ է հետապնդում:

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: