Հայերեն   English   Русский  

The Telegraph. Հանրահայտ ոսկերիչ Արա Վարդանյանը գրավել է ողջ Լոնդոնը


  
դիտումներ: 1431

«Հայկական ծագմամբ բրազիլացի ոսկերիչ Արա Վարդանյանի Լոնդոնում բացված նոր ցուցասրահը հիշեցնում է ջենթլմենների թանկարժեք սրահ»,-գրում է The Telegraph-ը:

՛՛Վարդանյանի սրահը թույլ լուսավորված է ու կահավորված միջնադարյան կահույքով»-գրում է բրիտանական պարբերականը՝ նշելով, որ սրահի ինտերիերի ընտրության հարցում Վարդանյանին օգնել են բրազիլացի դիզայներներ: Նրանց նախագծերով սրահներ են բացվել նաև Ռիո դե Ժանեյրոյում և Սան Պաուլոյում:

The Telegraph-ը սրահում ներկայացված թանկարժեք զարդերը նկարագրում է որպես ուլտրաժամանակակից:
«Ադամանդե զարդեր ու երկու-երեք մատի վրա տարածվող խոշոր մատանիներ, որոնք առաջին հայացքից ութոտնուկ են հիշեցնում, ինչպես նաև կեռիկների նմանվող ականջողեր՝ այս ամենը Վարդանյանի հեղինակային ստեղծագործություններն են»,-գրում է պարբերականը:
Մոտ 350 հեղինակային զարդերը կարելի է գտնել Վարդանյանի նոր սրահում: Բոլոր զարդերը պատրաստված են թանկարժեք քարերից: Հիմնականում օգտագործվել են ադամանդի հազվագյուտ տեսակներ
«Հայ ոսկերիչի ամենահայտնի և թանկ զարդերը կարելի է ասել այսպես կոչված շնաձուկ-մատանիներն են՝ պատրաստված սպիտակ ոսկուց, զարդարված ադամանդներով: Նման մատանու արժեքը մոտ 2,400 ֆունտ ստեռլինգ է»,-գրում էThe Telegraph-ը:
Արա Վարդանյանի հավատարիմ հաճախորդների թվոսմ են բրիտանացի հանրահայտ սուպերմոդել և դերասանուհի Քեյթ Մոսը, ով հանրային վայրերում հաճախ է երևում հայ ոսկերիչի զարդերով: Նրա զարդերն են կրում նաև դերասանուհի Պենելոպա Կրուզը և սուպերմոդել Նաումի Քեմբլը:
Կարճ՝ Արայի մասին: Արա Վարդանյանը ծնվել է հայ ոսկերիչների ընտանիքում: Սովորել է Բոսթոնի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետում և աշխատել Նյու Յորքում՝ NASDAQ արժույթի շուկայում: 2000 թվականին նա լքում է ֆինանսական շուկան իրեն ոսկերչական արվեստին նվիրելու համար:

Արա Վարդանյանը ժամանակակից ոսկերչության ասպարեզում մի շարք նորամուծությունների հեղինակ է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: