Հայերեն   English   Русский  

Հնագույն Օլիմպիականներն ու հայ չեմպիոնները


  
դիտումներ: 512

Ֆրանսիացի բարոն Պիեռ դե Կուբերտենի ջանքերով 1200­ամյա ընդմիջումից հետո 19-րդ դարում «վերածնվեցին» Օլիմպիական խաղերը, որոնք սկիզբ էին առել դեռ Հին Հունաստանում մ.թ.ա 776­ին: Հին ժամանակների Օլիմպիական խաղերին բազմաթիվ մրզիկներ էին մասնակցում, որոնց թվում կային նաև անվանի հայեր:

Նրանցից է Հայոց Արշակունի թագավոր Վարազդատ Արշակունին, ով մեզ հայտնի վերջին օլիմպիական հաղթողներից է: 394 թ-ին տեղի ունեցած վերջին Օլիմպիական խաղերում նա կռփամարտի (բռնցքամարտ) հաղթողն էր: Արդեն մեր ժամանակներում՝ 1998թ-ին Օլիմպիայում, որտեղ կայացել են հին հունական Օլիմպիական խաղերը, կանգնեցվել է նրա մարմարե կիսանդրին: Հեղինակը հայ անվանի քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է:

Ավելի վաղ` 265­րդ օլիմպիական խաղերից (281 թվական) մեզ հայտնի է Հայոց Տրդատ Երրորդ Արշակունին, ով հաղթել է ըմբշամարտի մրցումներում: Այս երկու թագավորների սխրանքներն էլ իրենց տեղն են գտել հայոց պատմիչ Մովսես Խորենացում «Հայոց պատմություն»­ում:

Օլիմպիական խաղերին վերջ տրվեց քրիստոնեության պաշտոնապես ընդունումից հետո, երբ 394թվականին կայսր Թեոդոսիոս I Մեծը արգելեց դրանց անցկացումը` համարելով դրանք հեթանոսության դրսևորում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: