Հայերեն   English   Русский  

Ռիո-2016. Բռնցքմարտիկ Վլադիմիր Մարգարյանը վնասվածքի պատճառով չշարունակեց պայքարը


  
դիտումներ: 419

31-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչ`69 կգ քաշային բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանն իր երկրորդ մենամարտում տեխնիկական պարտություն կրեց։

Մարգարյանի մրցակիցը Լոնդոնի Օլիմպիական խաղերի չեմպիոն Ռոնիել Իգլեսիասն էր։ Առաջին ռաունդից հետո Մարգարյանի ունքի վնասվածքի պատճառով մրցավարները թույլ չտվեցին շարունակել պայքարը և հաղթանակը շնորհեցին կուբացուն։

Հիշեցնենք, որ սա առաջին Օլիմպիական խաղերն են, որոնց ընթացում բռնցքամարտիկները սաղավարտներ չեն կրում: Նման որոշում կայացվել էր մարզաձևն ավելի դիտարժան դարձնելու համար:

Լուսանկարը` ՀԱՕԿ պաշտոնական կայքի:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: