Հայերեն   English   Русский  

Huffington post. Հայաստանի անվտանգությունը սպառնալիքի տակ է կոռուպցիայի պատճառով


  
դիտումներ: 623

Երևանում հուլիսին ՊՊԾ գնդի գրավումը նոր շունչ հաղորդեց Հայաստանում հակակոռուպցիոն շարժմանը։ Մարդիկ սկսեցին ավելի շատ խոսել իշխանությունների կողմից պետական միջոցները չարաշահելու մասին, գրում է ամերիկյան The Huffington Post պարբերականը։

«Կորուպցիոն սկանդալները մեծացրին քաղաքական ուժերի քննադատությունները Սարգսյանի հասցեին, որոնք մեղադրում են գործող նախագահին Ադրբեջանին տարածքային զիջումների մտադրության մեջ», ասվում է հոդվածում։

Ամերիկյան պարբերականը գտնում է, որ կոռուպցիան դարձել է իշխանությունների նկատմամբ հայ հասարակության հավատի կորստի հիմնական պատճառ։

Այն, որ Սարգսյանը և իր կողմնակիցները խրվել են կոռուպցիայի մեջ, վկայում են նաև Ղարաբաղում քառօրյա պատերազմի հետևանքները։

The Huffington Post-ը նաև գրում է, որ հայկական ԶԼՄ-ներոմ հաղորդագրություններ են տարածվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի, տրանսպարտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի, ինչպես նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված կոռուպցիոն սկանդալների վերաբերյալ։

Սերժ Սարգսյանի՝ կոռուպցիայի մեջ խրված բարձրաստիճան դեմքերին քրեորեն չպատժելը մեծացնում է հակաիշխանական տրամադրությունները հասարակության մեջ և սպառնում է երկրի ազգային անվտանգությանը, գրում է պարբերականը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: