Հայերեն   English   Русский  

Ադրբեջանցին ֆեյսբուքում ինքնասպանության մասին գրառում է արել, այնուհետև` իրագործել


  
դիտումներ: 478

Ադրբեջանում հերթական քաղաքացին ինքնասպանություն է գործել:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը, միջադեպը գրանցվել է Գուբայի շրջանի Խալթան գյուղում: 1961թ. ծնված Խալթան Բայրամ Սեիդովը կախվել է իր սեփական տանը: Ինքնասպանության պատճառը հայտնի չէ:

Ինքնասպանություն գործելուց առաջ Սեիդովն այդ մասին գրել է ֆեյսբուքյան իր էջում:

Բայրամ Սեիդովը երկար ժամանակ աշխատել էր ուսուցիչ և ներկայում անցել էր թոշակի:

Փաստի առնչությամբ Գուբայի շրջանային դատախազությունում հետաքննություն է տարվում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: