Հայերեն   English   Русский  

​10 բան, որ պետք է անեն ծնողները ավելի ինքնավստահ երեխաներ ունենալու համար


  
դիտումներ: 1264

Վստահությունը մեծագույն նվերներից մեկն է, որ ծնողը կարող է երեխային տալ:

Հոգեբան Կարլ Պիքարդտը, որը ծնողներին վերաբերվող 15 գրքի հեղինակ է, կարծում է, որ այն երեխաները, որոնք ունեն վստահության պակաս, հաճախ դժկամությամբ են փորձում նոր կամ դժվար թվացող բաներ, քանի որ նրանք վախենում են ձախողվելուց և ուրիշներին հիասթափեցնելուց: Սա կարող է նրանց համար լինել կանխող հանգամանք կյանքում և կարիերայում հաջողությունների հասնելու համար: «Վախը և հուսահատությունը վստահության թշնամիներն են»,- ասում է նա: Ծնողների խնդիրն է խրախուսել և աջակցել իրենց երեխաներին հաղթահարելու բարդ թվացող խնդիրնեը:

Հոգեբանի պնդմամբ ծնողը պետք է.

1.Գնահատի երեխայի յուրաքանչյուր ջանք անկախ հաջողվելուց կամ ձախողվելուց: Երբ մարդը մեծանում է շատ ավելի կարևոր է նրա` կյանքում անցած ճանապարհը, այլ ոչ թե վերջնակետը: Այնպիսով, անկախ այն բանից Ձեր երեխան խփել է հաղթական գոլը, թե պարզապես հարվածել սահմաններից դուրս, ողջունեք նրա ջանքերը, քանի որ նրանց ջանքերը, այլ ոչ թե պատահական հաջողությունները խրախուսելը կապահովի իրենց իսկ ինքնավստահությունը:
2.Խրախուսի երեխայի փորձառությունը Անվերապահորեն խրախուսեք Ձեր երեխայի փորձառությունը այն ամենում, ինչով նա հետաքրքրված է, իհարկե առանց նրա վրա չափազանց ճնշում գործադրելու: «Փորձը մեծ ներդրում է սպասելիքների մեջ, որին ամնիջապես հետևում է բարելավումը»,- բացատրում է հոգեբան Պիքարդտը:
3.Թողնի որպեսզի երեխան ինքը լուծի իր խնդիրները: Եթե դուք անեք ծանր թվացող աշխատանքները Ձեր երեխաների փոխարեն, ապա նրանք երբեք չեն զարգացնի իրենց մեջ խնդիրները լուծելու կարողությունն ու վստահությունը: Հոգեբանի կարծիքով ծնողական օգնությունը կարող է երեխայի մոտ կանխել այն վստահությունը, որը նա ձեռք է բերում հույսը ինքն իր վրա դնելիս:
4.Թողնի, որպեսզի երեխան լինի համապատասխան իր տարիքին: Մի ակնկալեք ձեր երեխայից մեծահասակին վայել վարք: Երբ երեխային թվում է, որ նա պետք է պահի իրեն այնպես, ինչպես իր ծնողը, որ դա է կատարյալ վարքը, ապա չիրականացվող ջանքերը նրա մոտ կառաջացնեն մեծ հիասթափություն:
5.Խրախուսի երեխայի հետաքրքրասիրությունը: Երբեմն երեխայի հարցերի անվերջ թվացող շղթան կարող է հոգնեցնել, սակայն այն իհարկե պետք է խրախուսվի: Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Պոլ Հարիսը The Guardian-ին տված հարցազրույցում ասել է, որ հարցերը երեխայի զարգացման համար շատ օգտակար փորձ են, քանի որ սա նշանակում է, որ երեխան սկսում է գիտակցել, որ կան բաներ, որոնց մասին նա չգիտի: Դա անտեսանելի թվացող գիտելիքի մի աշխարհ է, որտեղ նա անպայման պետք է այցելի: Երբ երեխաները այցելում են դպրոց,այն աշակերտները, որոնց պատասխանները ծնողները մշտապես բավարարվել են, տարբերվում են մնացած երեխաներից, քանի որ ունեն իրենց ծնողներից ստացած տարաբնույթ ինֆորմացիա, և այդ երեխաները ավելի արագ և հեշտ են սովորում դասերը:
6. Տա երեխային նոր մարտահրավերներ: Ցույց տվեք Ձեր երեխային, որ նա կարող է իրականացնել իր փոքրիկ նպատակները, ինչպես օրինակ հեծանիվ քշելը:
7.Խուսափի երեխայի համար բացառություններ անելուց: Հատուկ վերաբերմունքը կարող է բերել վստահության պակասի: Ըստ հոգեբանի երեխային իրավասություններ տալը չի կարող փոխարինել վստահությանը:
8.Սովորեցնի երեխային այն ամենն, ինչ ինքը գիտի ինչպես անել: Դուք Ձեր երեխայի հերոսն եք առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ նրանք դեռահաս են:
Օգտվեք այդ առիթից և ցույց տվեք նրանց ինչպես մտածել, շարժվել և խոսել: Օրինակ եղեք նրանց համար: Հոգեբանի կարծիքով տեսնելով Ձեր հաջողությունները՝ երեխաներն իրենց ավելի վսատահ են զգում, որ իրենք էլ կարող են անել նույնը:
9.Չպետք է երեխային ասի, որ անհանգստանում է նրա համար: Ծնողական անհանգստությունը հաճախ երեխայի կողմից կարող է դիտվել որպես անվստահություն: Ինչպես Պիքարդտն է ասում «ծնողական վստահությունն է ծնում երեխայի վստահությունը»:
10.Վայելի նրա հեղինակությունը, բայց չլինեի երբեք շատ պահանջկոտ և խիստ: Ծնողի չափից դուրս խստությունը կարող է հանգեցնել երեխայի մոտ վստահության պակասի: «Ծնողից կախվածությունը երեխային զրկում է համարձակությունից»,- կարծում է հոգեբանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: