Հայերեն   English   Русский  

Խորը հակասություն կա հանրության և պաշտոնական քաղաքականության միջև. հարցում


  
դիտումներ: 21822

Վանաձորի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի գրասենյակը իրականացրել է «Դեպի Հյուսի՞ս, թե՞ Արևմուտք. hասարակական կարծիքի ուսումնասիրություն» :

Կազմակերպությունը փորձել է հասկանալ, թե ինչպիսին են մարդկանց դիրքորոշումը Հայաստանի վարած արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ սոցիոլոգ, փորձագետ Ռուբեն Սարգսյանը նշեց, որ հարցումները կատարվել են մարզերում և Երևանում: Պահպանվել է սեռային համաչափություն:

Ուսումնասիրությունն իրականացվել է 1200 հոգու շրջանակներում: Ստացված տվյալները համեմատվել են նախորդ երկու տարիներին (2014թ. և 2015թ.) իրականացված նմանատիպ հետազոտությունների արդյունքների հետ:

2014 թվականի համեմատ նվազել է այն անձանց թիվը, որոնք կողմ է են ԵՏՄ անդամակցությանը: 41 տոկոսը նախապատվությունը տվել են եվրոպական կառույցներին անդամակացելուն, իսկ ԵՏՄ-ին` դրական գնահատական է տվել 25 տոկոսը:

2014-ին 25 տոկոսը կողմէ եղել Եվրոպ, հետո 24 տոկոս է դարձել 2016-ին 16,5 տոկոսով աճել է այդ թիվը:

2014-ին ԵՏՄ-ին կողմ է արտահայտվել հարցվածների 38 տոկոսը, 2015-ին` 36 տոկոս, 2016-ին կտրուկ նվազել է:

Ակնհայտ նվազել է նաև երկու միությունների անդամակցել ցանկացողների թիվը. եթե 2014 թվականին այդ թիվը կազմել է 12 տոկոս, հաջորդ տարի 13, ապա այս տարի` միայն 6 տոկոս:

Մարզերում 2014 և 2015 թվականների ընթացքում գրեթե նույն պատկերն էր: 2016 կտրուկ աճել է դեպի եվրոպական կառույցների ձգտողների թիվը:

Արթուր Սաքունցը գտնում է, որ այս տենդենցի պատճառները տարբեր են. «Ակնհայտ է, որ ԵՏՄ-ին անդամագրման փաստը և հիմնավորումները, որոնք ներկայացվում էին հանրությունը չեն իրականացվել և հանրությունը իր վերաբերմունքով ցույց է տալիս դա: Ավելի կարևոր հարց կա` պաշտոնական քաղաքականության և հանրային տրամադրությունների միջև: Սա լուրջ հակասությունների մասին է խոսում: Քաղաքական ուժերը պետք է հաշվի առնեն հանրության տրամադրությունները»:

Նա հավելեց` բավարաված չեն ոչ տնտեսեական, ոչ էներգետիկ, որ անվտանգության հետ կապված սպասումները: Որևէ խոստում այս 3 տարվա ընթացքում չեն իրականացվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: