Հայերեն   English   Русский  

Վտանգավոր քաղցրություն. Ինչպես ճիշտ ընտրել, պահել և ուտել սեխը


  
դիտումներ: 3861

Քչերը գիտեն, որ սեխը չի կարելի ուտել ոչ մի այլ մթերքի՝ անգամ մրգերի հետ: Սեխի ճիշտ ընտրության, ուտելու և պահպանելու մասին հետաքրքիր այլ փաստեր էլ կան:

Սեխն այնքան հայտնի ու սիրված դեսերտ է, որ դրա պատվին Թուրքմենստանում անգամ հատուկ տոն կա՝ թուքմենական սեխի օր: Սակայն եթե այն սխալ ընտրեք ու ուտեք, ապա ստամոքսի խանգարումն անխուսափելի կլինի:

Ընտրում ենք

Картинки по запросу дыня на дороге

1. Խուսափեք ճամփեզրերին, հողի վրա վաճառվող սեխ, ինչպես բանջարաբոստանային այլ մշակաբույսեր գնելուց:

2.Չի կարելի գնել արդեն կտրտած սեխ, քանի որ դրանում արագ բազմանում են մանրէներ: Էլ չենք խոսում դրա վրա կուտակվող փոշու կամ կեղտոտ դանակի մասին:

3. Ուսումնասիրեք պտուղը: Կեղևի վրա չպետք է լինեն հետքեր կամ ճաքեր

4. Հոտ քաշեք: Հասած սեխն ունի ընդգծված բույր, որը ոչնչի հետ չես շփոթի:

5.Խանութների ցուցափեղկերին դեռևս մայիս-հունիս ամիսներին հայտնվող սեխից ու ձմերուկից մասնագետները խորհուրդ են տալիս զգուշանալ:

Բանն այն է, որ հասունացման գործընթացն ավելի արագացնելու համար մեծ քանակությամբ ազոտական պարարտանյութեր են օգտագործում, ինչի շնորհիվ սեխն արագ աճում է և մի քանի ամսից հասնում տպավորիչ չափսերի: Սակայն այս կարճ ժամանակահատվածում նրանք չեն հասցնում զատվել կուտակված նիտրատներից: Արևի ուղիղ ճառագայթների տակ երկար պահպանված նման պտուղը կարող է լուրջ թունավորում առաջացնել՝ հատկապես երեխաների շրջանում:

Կտրելուց առաջ սեխը պետք է պարտադիր լվանալ, որպեսզի կեղևի վրայի կեղտը չանցնի պտղամսի մեջ:

Ինչպես ուտել

սեխ

Հասած սեխը պարունակում է օգտակար նյութերի մի ամբողջ փունջ՝ այդ թվում վիտամին C և մագնեզիում, որը շատ օգտակար է սրտի համար:

Հիշեք, որ

1. Սեխը չի կարելի ուտել ոչ մի այլ սննդի՝ անգամ մրգերի հետ:

2. Սոված փորին խորհուրդ չի տրվում ուտել սեխ: Իդեալական ժամանակը սնվելուց առնվազն 2 ժամ հետո է:

3. Սեխի վրայից խորհուրդ չի տրվում խմել սառը ջուր, կաթ կամ յոգուրտ: Բացի այդ, ցանկալի է ուտել սեխի միայն փափուկ հատվածները, կեղևի տակ հտնվող կոշտ մասերը կարող են թունավոր նյութեր պարունակել:

4.Կտրելուց հետո պետք է միանգամից ուտել սեխը: Սառնարանում խորհուրդ է տրվում պահել մեկ օրից ոչ ավել:

Սեխից թունավորվելու ախտանիշները

Ցավ որովայնում, փսխում, ջերմություն, մկանային թուլություն, մաշկային ցան: Այս ախտանիշները կարող են հայտնվել ուտելուց հետո մի քանի ժամվա ընթացքում: Պետք է շտապ բժիշկ կանչել և պատմել, թե ինչ եք կերել:








Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: