Հայերեն   English   Русский  

Ադրբեջանում հորդառատ անձրևները վնաս են հասցրել ճանապարհներին և բնակավայրերին


  
դիտումներ: 791

Սեպտեմբերի 1-ին հորդառատ անձրևները լուրջ վնաս են հասցրել Ադրբեջանի հյուսիսային և հյուսիս- արևելյան շրջաններում:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, մասնակիորեն ավերվել է Գուբա- Խընալըգ ճանապարհը և այդ մայրուղում գտնվող կամուրջը: Երթևեկությունը արգելափակված է:

Վնաս են կրել նաև նույն շրջանի Ութուգ գյուղի բնակելի շենքերը, դադարեցվել է այդ բնակավայրի էլեկտրամատակարարումը: Տուժել են նաև Իսմայիլի շրջանի Գալաջիկ, Չայգովշան և Իսթիսու գյուղերի ճանապարհները, բնակելի շենքերը և բնակիչների գույքը:

Գաբալինի շրջանի Լազա գյուղում հորդառատ անձրևները հեղեղել են ճանապարհը, ինչի հետևանքով բնակչության մի մասը տարհանվել է:

Ըստ օդերևութաբանների՝ մոտ օրերս անձրևներն Ադրբեջանում շարունակվելու են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: