Հայերեն   English   Русский  

Վերաբացվեց Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը


  
դիտումներ: 1656

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հանդիսավորությամբ բացվեց Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցը, որը հիմնանորոգվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի հովանավորությամբ: Հանրապետության նախագահը

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի, «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների ուղեկցությամբ, շրջայց կատարեց նորաբաց դպրոցում, ծանոթացավ ուսումնառության պայմաններին, զրուցեց դպրոցի ուսուցիչների ու սաների հետ:

«Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորած պատվիրակության կազմում էին Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի ատենապետ Խորեն Բանդազյանը, տեղական մարմնի ներկայացուցիչներ ԱՄՆ-ից, հովանավորներ:

«Մեր հարստությունը մեր մշակույթն է, մեր բնական ռեսուրսը, որն, ի տարբերություն այլ ռեսուրսների, անսպառ է եւ սերնդից սերունդ կշարունակվի ու կընդլայնվի»,- ողջույնի խոսքում նշեց «Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը:

Չայկովսկու անվան դպրոց

«2014թ.-ին, երբ նոր էինք ավարտել Արցախի Մարտունու քաղաքային հիվանդանոցի կառուցումը, առիթ ունեցանք տեսնելու Չայկովսկու դպրոցը եւ թե ինչպիսի անմխիթար պայմաններում էին ուսանում աշակերտները: Այցի ընթացքում սաներից մեկի՝ մի աղջնակի դաշնամուրային կատարումը իրապես հուզեց մեզ, եւ մենք որոշեցինք ձեռնամուխ լինել այս ծրագրի իրագործմանը»,- նշեց Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի ատենապետ Խորեն Բանդազյանը: Հանդիսության ավարտին դպրոցի` տարբեր միջազգային ու

հանրապետական մրցույթների դափնեկիր սաները հանդես եկան համերգային փոքրիկ ծրագրով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: