Հայերեն   English   Русский  

Բեգոնիա


  
դիտումներ: 2888

Բեգոնիան պատկանում է բեգոնիաների ընտանիքին: Հայրենիքը Արևադարձային Աֆրիկան է, Հարավային Ամերիկան, Արևելյան Հնդկաստանը և Ճավա կղզին:

Բեգոնիան հայտնի է բազմաթիվ տեսակներով՝ դրանք մոտ 900 տեսակի են, բայց բաժանվում են երեք հիմնական խմբի՝ պալարավորների, մշտադալար թփանմանների և գեղազարդ տերևավորների:

Բեգոնիա

Այս երեք տեսակներն էլ տնային պայմաններում աճեցվում են, սակայն բնակարանային պայմաններում ամենալայնը տարածված են թփանման բեգոնիաները, որոնք բոլորն էլ լավ աճում և ծաղկում են ձմռան ընթացքում:

բեգոնիա

Բեգոնիայի տերևները ամբողջովին միագույն չեն, դրանք հիմնականում շատ բազմազան ու բազմերանգ են. մուգ կանաչ՝բաց կանաչավուն երակներով, բոսորագույն՝ արծաթագույն կարմիր երանգով և այլն: Տերևի արտաքին տեսքը նույնպես միաձև չի. այն ասիմետրիկ է և տարբեր տեսակների մոտ տարբեր արտաքին ունի՝ ալիքաձև կամ կտրտված: Որոշ տեսակների ցողունները և տերևների հակառակ կողմը պատված են տերևի գույնի աղվամազով, բայց կան նաև ատլասե ծածկույթով տեսակներ: Ծաղիկները տարբեր տեսակների մոտ կիսալիաթերթ են կամ լիաթերթ բազմերանգ գույներով:

Մեր մոտ բեգոնիաների տեսակներից շատ հայտնի է բեգոնիա ռեքս տեսակը, որը թեպետ ձմռան ընթացքում զրկվում է տերևների մի մասից, բայց տարվա ընթացքում այնքան գեղեցիկ ու փարթամ տեսք ունի, որ այդ թերությունը չի նկատվում: Այն սրտաձև տերևներ ունի, որի մեծությունը կարող է անցնել 20սմ.-ից: Ծաղիկները անփայլ վարդագույն են և ծաղկակոթուններից բույլով կախվում են:

Բեգոնիա

բեգոնիա

Բեգոնիան կարելի է առատ ջրել ամռանը, իսկ աշնանը սկսվում է բեգոնիաների հանգստի շրջանը: Այդ ժամանակ պետք է պակասեցնել ջրելը, իսկ ձմռանը ավելի սակավեցնել: Սակայն ջրելու ընթացքը պետք է դանդաղ քչացնել, որպեսզի հողը շատ չչորանա:

Բեգոնիան ջերմասեր բույս է: Ամռանը կարելի է դուրս հանել, սակայն այն պաշտպանված պետք է լինի քամուց: Սենյակը, որտեղ դրված է բույսը, ջերմաստիճանը չպետք ցածր լինի 20 աստիճանից, իսկ ձմռանը՝ 15 աստիճանից:

Ամռանը գեղազարդ տերևներով բեգոնիաներին պետք է պահել բնակարանի ստվերոտ մասերում, որպեսզի արևից տերևները չայրվեն: Բեգոնիան սիրում է թարմ օդ, սակայն միջանցիկ քամիները շատ վնասակար են: Ջերմաստիճանի կտրուկ տատանումները ևս լավ չեն բույսի համար:

Բույսը պետք է տեղափոխել միայն անհրաժեշտության դեպքում: Այն բազմանում է ցողունային և տերևային կտրոնների միջոցով:

Բեգոնիա անունը կոչվել է ի հիշատակ ծաղկասեր և ծաղկաբույսեր հավաքող Մ.Բեգոնիայի ազգանունով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: