Հայերեն   English   Русский  

Ինչպես իմանալ, որ կինը տղա երեխա է ունենալու


  
դիտումներ: 17222

Նախքան երեխայի ծնունդը նրա սեռը պարզելու համար կա մի քանի մեթոդ, որոնք թեև չեն կարող երաշխավորել բացարձակ ճիշտ պատասխան, բայց կարող են շատ օգտակար լինել:

Հղի կնոջ արտաքին տեսքը

Որպես կանոն՝ տղա երեխայի սպասելիս կնոջ դեմքի մաշկի որակը բարելավվում է: Շատ նիհար կանայք առողջ տեսք են ստանում: Բացի այդ բարելավվում է մազերի որակը, դրանք դառնում են ավելի ամուր, առողջ ու փայլուն, ավելի հաստ ու մուգ: Ի դեպ՝ խոսքը վերաբերում է ոչ միայն գլխի, այլև ամբողջ մարմնի մազերին: Սակայն պետք չէ անհանգստանալ, քանի որ դա ժամանակավոր երևույթ է և հղիությունից հետո ամեն ինչ կկարգավորվի:

Փորի ձևը

Տղա երեխայի դեպքում հղի կնոջ փորն ունի հստակ ուռուցիկ ձև: Այն կտրուկ առաջ է գալիս այնպես, որ հետևից ընդհանրապես չի երևում: Դրա պատճառն այն է, որ տղա երեխան արգանդում նույն դիրքով չի լինում, ինչ աղջիկ երեխան:

Տոքսիկոզ

Պարզվում է, որ հղիության ընթացքում տղա երեխայի դեպքում տեքսիկոզը կարող է լինել շատ թույլ արտահայտված ու կարճատև և նույնիսկ չանհանգստացնել ապագա մայրիկին:

Նախասիրությունները սննդի մեջ

Եթե հղիության ընթացքում կինն անընդհատ քաղց է զգում և ոչ մի կերպ չի կարողանում հագենալ, ապա ամենայն հավանականությամբ նա սպասում է տղա երեխայի: Ապացուցված է, որ տղա երեխայի դեպքում հղիներն ունենում են շատ լավ ախորժակ և նախընտրությունը տալիս են մսային ուտեստներին:

Հատկանշական է, որ տղա երեխա սպասելիս կանայք ուտում են հացի եզրային չոր հատվածները:

«Առաջատար կողմը»

Կնոջ առօրյա սովորությունների փոփոխությունները նույնպես կարող են հուշել երեխայի սեռը: Հարկավոր է ուշադրություն դարձնել թե ինչպես է կինը շարժվում, մարմնի որ կողմն է ավելի շատ օգտագործում, որ ձեռքով է բռնում հեռախոսը կամ հեռակառավարման վահանակը, կամ որ կողմով է շրջվում՝ մեկի հետ խոսելիս: Այլ կերպ ասած անհրաժեշտ է որոշել նրա «առաջատար կողմը»:

Եթե կինն ավելի շատ հակված է մարմնի աջ կողմն օգտագործելուն, ապա նա ամենայն հավանականությամբ շուտով տղա զավակ կունենա, իսկ եթե ձախ կողմը՝ աղջիկ:

Պտղի պահվածքը

Սա նույնպես կապված է կնոջ «առաջատար կողմի» հետ: Հարկավոր է հետևել երեխայի պահվածքին ու շարժումներին և ուշադրություն դարձնել, թե փորի որ հատվածում է ամենից շատ ակտիվություն նկատվում: Որպես կանոն՝ տղա երեխաներն ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում փորի աջ հատվածում, ուստի նման նշանների դեպքում կարելի է վստահ լինել, որ կինը սպասում է տղա երեխայի:

Տրամադրությունը

Տղա երեխա սպասող կանայք բավական ակտիվ և էներգիայով լի են, և անընդհատ ունենում են որևէ բանով զբաղվելու անհագ ցանկություն:

Տղա երեխայի սպասող հղիներին բացարձակ բնորոշ չէ ցրվածությունն ու պասիվությունը:

Նյութի աղբյուրը՝ love-mother.ru





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: