Հայերեն   English   Русский  

Հայաստանից Ղազախստանի Ալմաթի քաղաքում` 8 ծանրորդ և 6 ծանրորդուհի


  
դիտումներ: 2104

Նոյեմբերի 4-16-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում կանցկացվի ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է օլիմպիական խաղերի համար: Հայաստանի մարզական պատիվը կպաշտպանեն 8 ծանրորդ և 6 ծանրորդուհի:

Տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանը թիմ է հրավիրել Սմբատ Մարգարյանին (56 կգ), Վանիկ Ավետիսյանին (69 կգ), Հակոբ Մկրտչյանին, Արա Խաչատրյանին (երկուսն էլ`77 կգ), Աղասի Աղասյանին (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանին (105 կգ), Հայկ Հակոբյանին, Ռուբեն Ալեքսանյանին (+105 կգ):
Կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը թիմում ընդգրկել է Էլեն Գրիգորյանին (48 կգ), Աննա Գովելյանին (53 կգ), Իզաբելա Յայլյանին (58 կգ), Քրիստինե Պետրոսյանին (63 կգ), Մելինե Դալուզյանին (69 կգ), Հռիփսիմե Խուրշուդյանին (+75կգ):






Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: