Հայերեն   English   Русский  

​Էժան ավիատոմս գնելու մի քանի կանոն


  
դիտումներ: 4642

Մի քանի գաղտնիք իմանալով՝ հնարավոր է ինքնաթիռի տոմս գնել բավականին էժան գնով:

Եվ այսպես մի քանի խորհուրդ, որ պետք է հաշվի առնել տոմս գնելուց առաջ:

1. Որքան մոտ է թռիչքի օրը, այնքան ավիատոմսն ավելի թանկ արժե, սակայն եթե չափազանց շուտ պատվիրեք, գինն այնքան էլ հարմար չի լինի, որովհետև հետագայում հնարավոր են զեղչեր: Խորհուրդ ենք տալիս տոմս պատվիրել թռիչքից երկուսից-ութ ամիս առաջ:

ավիատոմս

2. Հանգստյան օրերին տոմսերն ավելի թանկ են, քան աշխատանքային օրերին: Առավել ծանրաբեռնված ու թանկ արժեն ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին: Ավելի էժան՝ երեքշաբթի և հինգշաբթի:

3. Եթե դեպի այն քաղաք, որտեղ ծրագրում եք գնալ, բոլոր չվերթները թանկ են, խելամիտ կլինի որոնել ոչ հեռու գտնվող այլ օդանավակայաններ, որտեղից ձեր ուզած կետը կարող եք հասնել ցամաքային տրանսպորտով:


4.Ավիատոմսի գինը միշտ չէ, որ կախված է հեռավորությունից: Հիշեք, որ հայտնի օդանավակայանների ավիատոմսերն ավելի թանկ են, քան փոքրերինը:

5. Զբոսաշրջության թեժ սեզոնին տոմսերը թանկ արժեն: Եվրոպայում դա հուլիս և օգոստոս ամիսներն են: Իսկ այդ սեզոնին անմիջապես հաջորդող ոամ նախորդող ամիսներին տոմսերն էապես էժանանում են:

6. Եթե ձեր ընտրած ավիատոմսի գինը հաջորդ անգամ ավիափոխադրողի կայք մտնելիս միանգամից թանկանում է, փորձեք մաքրել ձեր բրաուզերի cookie-ները և նորից բացել կայքէջը: Հնարավոր է, հին գինը կրկին վերականգնվի:


7. Հաճախ քիչ այցելուներ ունեցող ուղղություններով ավելի էժան տոմս են վաճառում էկզոտիկ ավիաընկերությունները, որոնց մասին երբեք չեք լսել: Այդ դեպքում Վիքիպեդիա հանրագիտարանի անգլերեն հատվածում փնտեք ձեզ հետաքրքրող երկրի օդանավակայանների մասին տեղեկատվություն: Դրանում հաճախ թվարկված են ավիաուղիներն ու դրանց ուղղությունները, ինչը թույլ կտա գտնել ամենաէժան ավիատոմսը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: