Հայերեն   English   Русский  

​Սպորտը՝ ալկոհոլի բացասական ազդեցության նվազեցման հասարակ միջոց


  
դիտումներ: 1544

Սպիրտային խմիչքների օգտագործման արդյունքում որոշ օնկոլոգիական և սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման ռիսկը կարելի է նվազեցնել բավականին հեշտ և հասանելի ձևով՝ սպորտով և այլ ֆիզիկական ակտիվությամբ։

Մեծ Բրիտանիայի բժիշկները եկել են այն եզրակահանգմանը, որ սպորտով պարբերաբար զբաղվելը կարող է փոխհատուցել սպիրտային խմիչքների բացասական ազդեցությունը։ Մեկ շաբաթվա մեջ բավարար է սպորտին հատկացնել առնվազն 150 րոպե։

Հետազոտությունների հիմքում ընկած են 1994-ից 2006 թվականներին Անգլիայի և Շոտլանդիայի բնակչության շրջանում կլինիկական փորձաքննությունները։
Հարցաթերթիկներում նշվել են ոգելից խմիչքների օգտագործման հաճախականության և 40-ից բարձր տարիքի մարդկանց ֆիզիկական ակտիվության մասին տվյալներ։
Բժիշկները նշել են ալկոհոլի օգտագործման և զանազան հիվանդությունների, այդ թվում և քաղցկեղի առաջացման վտանգի մասին։
Սպիրտային խմիչքների օգտագործման արդյունքում առողջության հետ կապված վտանգները կարելի է փոխհատուցել ֆիզիկական վարժությունների միջոցով։
Դժվար չէ կռահել, որ նշված հիվանդություններից մահվան ռիսկը մեծ է եղել նրանց համար, ովքեր շատ են օգտագործել ոգելից խմիչք և չեն զբաղվել սպորտով։
Գիտնականները գտնում են, որ միջին տարիքի մարդը շաբաթվա մեջ ֆիզիկական աշխատանքներին պետք է հատկացնի ոչ պակաս, քան 150 րոպե։ Եթե սպիրտային խմիչքների օգտագործման հետ մեկտեղ ֆիզիկական ակտիվության մակարդակը ցածր է, ապա դա կարող է նպաստել խրոնիկ հիվանդությունների առաջացմանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: