Հայերեն   English   Русский  

Հայաստանցի բռնցքամարտիկները հաղթանակներով են մեկնարկել Կլիչկո եղբայրների անվան մրցաշարում


  
դիտումներ: 297

Ուկրաինայի Բերդիչև քաղաքում երեկ մեկնարկել է բռնցքամարտի Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարը:

Ինչպես տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան՝ Հայաստանի երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ Ուկրաինա են մեկնել Հայաստանի 8 ներկայացուցիչներ:

Երեկ ռինգ դուրս եկած մեր բռնցքամարտիկներից պարտություն են կրել 56 կգ քաշային Վահե Բադալյանը և 64 կգ Կորյուն Աստոյանը: 60 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը, 64 կգ քաշային Տոնի Գալստայանը և 69 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Գուրգեն Մադոյանը հաղթանակ են տարել և դուրս են եկել քառորդ եզրափակիչ:

52 կգ Ժիրայր Սարգսյանն ու +91 կգ քաշային Գուրգեն Հովհաննիսյանը դեռ չեն սկսել պայքարը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: