Հայերեն   English   Русский  

Հայոց ցեղասպանության թանգարանի թուրք այցելուները շնորհակալություն են հայտնել


  
դիտումներ: 821

Հայոց ցեղասպանության թանգարանի աշխատակիցներն այլևս չեն զարմանում, երբ թուրք այցելուներ են ունենում:

Նա պատմե,ց որ 2006-2009 թվականների ընթացքում թուրք անձի այցելությունը Հայոց ցեղասպանության թանգարան մեծ իրադարձություն էր համարվում: Ֆուտբոլային դիվանագիտության փուլում ակտիվություն եղավ, որից հետո կտրուկ նվազեց:

Մինչև 2013 թվականը այդպիսի դինամիկա չկար հիմնականում վերանորոգման աշխատանքների պատճառով: «Սակայն ներկայիս ցուցադրությունն է, որ գրավում է իր ընդդգրկումով և մանրամասնությամբ: Մի շատ կարևոր նշանաբան կա այստեղ. ներկայացվածը միայն Մեծ Եղեռնի, միայն հայերի պատմության մասը չէ: Դա հավասարապես Թուրքիայի, թուրքերի պատմությունն է: Այս լուսանկարները Թուրքիայի պատմության դրվագներն են ներկայացնում: Դրանից խուսափել չի կարելի: Երկու շաբաթ առաջ, երբ ես արձակուրդում էի, թուրքերի մեծ խումբ էր այցելել: Վերջում մոտեցել էին տեղեկատվական սեղանին և խորին շնորհակալություն հայտնել՝ ասելով, որ ամեն ինչ շատ լավ է ներկայացվում»:

Ըստ թանգարանի տնօրենի՝ ամեն ինչ այնքան մանրամասնորեն է ներկայացված, որ ժխտողականություն չի կարող լինել. «Նախկինոմ կարող էին գալ ու ասել, թե ինչպե՞ս կարող եք ապացուցել այս նկարի իսկությունը: Հիմա աﬔն ինչ խիստ գիտական հենքի վրա է ներկայացված, հրապարակված են փաստաթղթեր, հակադարձելու որևէ տեղ չի մնում»:

Սակայն երբեմն թուրք այցելուների նյարդերը տեղի են տալիս. «Թուրք այցելուներից մեկը գրառումների մատյանում ատելության շեշտադրմամբ, Աթաթուրքից մեջբերումներ անելով գրառում է կատարել` ասելով, թե հայերի նկատմամբ եղածը քիչ է, ավելին պետք է արվեր, բոլորին պետք է ոչնչացնեին: Երբեմն իրենց ժխտողականության անկարողությունն արտահայտվում է այս կերպ, որովհետև այլ բան չունեն ասելու»,- ասաց Դեմոյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: