Հայերեն   English   Русский  

​Բաքվի հանրահավաքից հետո ձերբակալել են տասնյակ ակտիվիստներ և լրագրողներ


  
դիտումներ: 528

Բաքվում ընդդիմադիր Ազգային խորհրդի կողմից սեպտեմբերի 17-ին կազմակերպված հանրահավաքից հետո 37 մասնակիցների՝ այդ թվում մի քանի լրագրողների, ձերբակալել են:

Բաքվի հանրահավաք

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, ձերբակալությունը տեղի է ունեցել առանց պատճառի և կոպիտ ձևով: Նրանց բոլորի ձեռքերը ոլորել են և ավտոբուս նստեցրել: Ոմանց ծեծի են ենթարկել: Նրանց տարել են Յասամալի շրջանային ոստիկանություն, որտեղ նրանց մի քանի ժամ պահել են: Ձերբակալվածների մեծ մասը եղել են Ժողովրդական ճակատ կուսակցության երիտասարդական մասնաճյուղի անդամներ:

Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գեզալ Բայրամլըն տեղեկացրել է, որ հինգ երիտասարդներ տեղափոխվել են դատարան: Հավանաբար նրանց նկատմամբ կներկայացվի ոստիկանությանը դիմադրելու մեղադրանք՝ դատապարտելով մի քանի օրվա կալանքի:

Իր հերթին, Բաքվի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ ակցիայի որոշ մասնակիցներ խախտել են հասարակական կարգը:

Բաքվում սեպտեմբերի 17-ին տեղի է ունեցել Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին կայանալիք սահմանադրական փոփոխություններին ուղղված հանրաքվեի դեմ իշխանությունների կողմից լիազորված հանրահավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են մի քանի հազար մարդիկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: