Հայերեն   English   Русский  

ԵԽԽՎ-ն գնահատման առաքելություն կուղարկի Ադրբեջան


  
դիտումներ: 1040

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ադրբեջան կուղարկի սեպտեմբերի 26-ին սահմանադրական փոփոխություններին միտված հանրաքվեի գնահատման առաքելություն:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Կոնտակտ» լրատվական կայքը, ըստ ԵԽԽՎ-ի հաղորդագրության՝ Ադրբեջանի կառավարության հրավիրած առաքելությունը ղեկավարելու է պատգամավոր Ալեքսանդր Նիկոլոսկին: Առաքելության կազմում են նաև իտալացի Անդրեա Ռիգոնին, բուլղարացի Յանակի Ստոյլովը, իսպանացի Անտոնիո Գուտերեսը, լեհ Դոմինիկ Տարչինսկին և Ադրբեջանի վերաբերյալ ԵԽԽՎ զեկուցողներ ավստրիացի Շտեֆան Շենահն ու ռումինացի Սեզար Ֆլորին Պրեդան:

Առաքելության անդամները հանդիպում են ունենալու ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, խորհրդարանի խոսնակ Օգթայ Ասադովը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովի, Քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

ԵԽԽՎ պատվիրակության անդամները ընտրությունների օրը կայցելեն ընտրատեղամասեր: Իրենց նախնական գնահատականով պատգամավորները կկիսվեն սեպտեմբերի 27-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: