Հայերեն   English   Русский  

ԵՄ-ն Թուրքիայում սիրիացի փախստականներին ամսական 30-ական եվրո կվճարի


  
դիտումներ: 208

Եվրամիությունը մտադիր է Թուրքիայի տարածքում գտնվողն սիրիացի փախստականներին ամսական 30 եվրո վճարել:

Նշվում է, որ այդ գումարները բանկային քարտերին կփոխանցվեն հոկտեմբերից: Ծրագրի իրականացմամբ կզբաղվի ՄԱԿ-ի Կարմիր Մահիկի եւ պարենային ծրագրի թուրքական մասնաճյուղը՝ Թուրքիայի իշխանությունների աջակցությամբ, հաղորդում է Die Welt-ը:

Մարդասիրական օգնության եւ ճգնաժամային կառավարման հարցերով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի կարծիքով, այդ վճարները կօգնեն փախստականներին վերադարձնել «նորմալ կյանքի» զգացողությունը:

«Այս միջոցն աննախադեպ պատասխան է աննախադեպ ճգնաժամին»,-հավելել է նա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: