Հայերեն   English   Русский  

Խոստումներ, որոնք չեն կատարվել


  
դիտումներ: 1010

Չնայած մի շարք դժվարություններին` Հայաստանի աթլետները շարունակում են միջազգային ներկայացուցչական մեկնարկների մասնակցել, նաև հույսեր ներշնչել: Օրերս մեր երկրի 27 մարզիկ-մարզուհիներ Սլովակիայի Բանսկա Բիստրիցա քաղաքում կարողությունները փորձեցին Եվրոպայի 3-րդ խմբի գավաթի խաղարկության մրցաշարում և 15 երկրների հավաքականների պայքարում հանգրվանեցին 9-րդ հորիզոնականում: Հետաքրքիր է իմանալ, թե արդյոք գո՞հ է իր սաների մրցելույթներից Հայաստանի աթլետիկայի հավաքականի գլխավոր մարզիչ Միշա Հայրապետյանը:


- Մասնակցում էին նաև տանտերերի, Մալթայի, Բոսնիա-Հերցեգովինայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Իսրայելի, Վրաստանի, Ադրբեջանի, Անդորրայի, Լատվիայի, Լյուքսեմբուրգի, Ալբանիայի, Մակեդոնիայի, Եվրոպայի փոքր երկրների միացյալ հավաքականները: Մրցումների ծրագրում աթլետիկայի չորս տասնյակ մրցաձև էր: Մերոնք չմասնակցեցին միայն տղամարդկանց և կանանց ձողացատկի մրցումներին, կանանց խոչընդոտավազքին: Ընդհանուր առմամբ մեր մարզիկները լավ մրցելույթներ ունեցան:

- Երկու տարի առաջ Ռեյկյավիկում կայացած այս ստուգատեսում մերոնք 7-րդն էին: Ինչո՞վ է պայմանավորված նահանջը:

- Մեր լավագույն աթլետները հիմնականում դրսևորեցին իրենց կարողությունները: Միայն նիզականետորդ Մելիք Ջանոյանը սայթաքեց: Նա այս անգամ լավ մարզավիճակում չէր և իր համար ցածր արդյունք ցույց տվեց` բավարարվելով 7-րդ տեղով` 65 մ 34 սմ: Մինչդեռ Ջանոյանը պետք է պայքարեր 1-2-րդ տեղերի համար: Մելիքը պատճառաբանեց, որ վնասվածքը խանգարում է: Ջանոյանը մասնակցել է օլիմպիական վերջին երկու խաղերին: Նրա լավագույն արդյունքն է 79 մ 12 սմ: Չի կարելի ասել, թե թիմը թուլացել էր, պարզապես մի քանի մրցաձևերում մերոնք չկարողացան իրենց լիարժեք դրսևորել: Նկատի ունեմ մարզուհիների նետումները, բացառությամբ` մրճանետման: Գնդի, սկավառակի նետումների արդյունքները ցածր էին: Մասնավորապես, այդ մրցաձևերում հանդես եկավ Աննա Շահնազարյանը և սպասելիքները չարդարացրեց: Արագավազորդ Հրանտ Եղիազարյանի մեղքով երկու մրցաձևերում 0-ներ ունեցանք: 100 մ վազքում նա կեղծ մեկնարկ կատարեց և որակազրկվեց: 4х100 մ փոխանցավազքում էլ Հրանտը չկարողացավ փոխանցել փայտիկը, և այդ սխալի պատճառով մեր թիմը կրկին 0 ստացավ: Մարզիկն առաջին անգամ էր միջազգային այդպիսի ներկայացուցչական մրցաշարի մասնակցում: Թերևս, նրան խանգարեց փորձի պակասը:

Իսկ մրցանակային տեղեր գրավեցին Հայաստանի չորս մարզիկներ: Նրանցից երեքը զբաղեցրին 2-րդ հորիզոնականը: Վարդան Փահլևանյանը հեռացատկեց 7 մ 74 սմ: Լևոն Աղասարյանը եռացատկում ցույց տվեց 15 մ 67 սմ: Ամալյա Շառոյանն էլ աչքի ընկավ 400 մ արգելավազքում` 1.00,50 վայրկյան: Աշոտ Հայրապետյանը 1500 մ վազքում 3-րդ էր` 8.53,14 վարկյան: Կարևոր էր, թե այս կամ այն մարզիկը քանի միավոր է բերում հավաքականին: Այս առումով առանձնացավ Շառոյանը, որը 4-րդն էր 100 մ արգելավազքում`14,35 վայրկյան: Նա իրեն լավագույն դրսևորեց նաև փոխանցավազքերում` 4х100 մ, 4х400 մ: Ամալյան թիմին բերեց 45 միավոր Վերջին մրցաձևերին հաջող մասնակցեց նաև Դիանա Խուբեսերյանը: Նա լավ հանդես եկավ 200 մ վազքում` 24,73 վայրկյան և 4-րդը ճանաչվեց: Դիանան հավաքեց 41 միավոր: 32 միավոր վաստակած Սաթենիկ Հովհաննիսյանը կարող էր ավելի բարձր արդյունք ցույց տալ, սակայն նա, հեռացատկելով 5 մ 82 սմ, գրավեց 5-րդ տեղը: Աշոտ Հայրապետյանը և Արամ Դավթյանը վաստակեցին 30 և 24 միավոր: Վերջինս հանդես եկավ 200 մ և 400 մ վազքերում, 4х100 մ, 4х400 մ փոխանցավազքերում: Սպասելիքներն ավելի մեծ էին Աղասյանից, նա մի փոքր զիջեց առաջին տեղը գրաված մարզիկին, մինչդեռ եռացատկորդի անձնական ռեկորդն է` 16 մ 33 սմ: Նրան այս տարի հետապնդում են վնասվածքները, թերևս դա էլ խանգարեց, քանի որ լիովին չէր ապաքինվել: Այժմ փորձում ենք այնպես անել, որ նա կազդուրվի, վերագտնի լավագույն մարզավիճակը և ավելի բարձր արդյունք ցույց տա Եվրոպայի պատանեկան առաջնությունում:

Ինչևէ, առաջին տեղը գրավեց Սլովակիայի հավաքականը: Մեր սահմանակից Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մերոնցից առաջ էին: Ադրբեջանի ներկայացուցիչները 312,5 միավորով 8-րդ տեղում են, իսկ Վրաստանի ընտրանին 338 միավորով 7-րդն է: 9-րդ հորիզոնականում հանգրվանած մեր հավաքականն ունի 301 միավոր:

- Առջևում մերոնց ի՞նչ փորձություններ են սպասում:

- Իտալիայի Ռիեթի քաղաքում հուլիսի 16-22-ը կայանալու է Եվրոպայի պատանեկան առաջնությունը, իսկ հուլիսի 28-29-ը Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կանցկացվի Բալկանյան երկրների աթլետների ամառային առաջնությունը: Հայաստանը Բալկանյան պետությունների թվում չէ, բայց մեր երկրի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի ներկայիս ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանի հեղինակության շնորհիվ, մեր մարզիկներին իրավունք է վերապահվել մասնակցելու այդ ստուգատեսին: Ի դեպ, ձմռանը մերոնք հանդես են եկել Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կազմակերպված Բալկանյան երկրների ձմեռային առաջնությունում: Հայաստանի հավաքականի մարզուհիները 5-րդ, մարզիկները` 9-րդ տեղում էին: Ցավոք, ամառային առաջնությանը թիմերով մասնակցել չենք կարող: ճիշտ է, մեր մարզիկներին հյուրընկալելու են, հոգալու են սննդի, գիշերելու ծախսերը, սակայն ճանապարհածախսի խնդիր կա, և մեծ պավիրակությունով չենք կարող մեկնել մրցավայր: Հայաստանից հանդես կգա 10 մարզիկ-մարզուհի: Մինչդեռ թիմային պայքարին մասնակցելու համար առնվազն պետք մրցասպարեզ հանել 25 աթլետ: Դեռ որոշված չեն այն մարզիկների անունները, որոնք կարողություններն են փորձելու այդ ստուգատեսում: Ամեն ինչ կհստակեցվի հուլիսի վերջին: Ինչ վերաբերում է Եվրոպայի պատանեկան առաջնությանը, ապա հանդես կգան նրանք, ովքեր վարկանիշ ունեն` 5 մարզիկ-մարզուհի: Հայաստանի պատիվը կպաշտպանեն Սաթենիկ Հովհաննիսյանը (հեռացատկ), Լևոն Աղասյանը (եռացատկ), Ալբերտ Մարտիրոսյանը (գնդի հրում, նիզակի նետում), Սուրեն Խաչատրյանը (սկավառակի նետում), Դիանա Խուբեսերյանը (100 մ և 200 մ վազք):

- Սպասելիքներն ինչպիսի՞ն են:

- Եթե մեր մարզիկները ցույց տան այն արդյունքները, որոնց ի վիճակի են, ապա առնվազն երկու մրցանակակիր կունենանք:

- Մինչև 18 տարեկանմարզիկներիայդստուգատեսումնախկինումՀայաստանիներկայացուցիչներըմեդալներչենունեցել: Հետաքրքիրէ` այդպիսիլավատեսությանհամարի՞նչհիմքերկան:

- Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչների լավագույն արդյունքը զբաղեցրած 4-րդ տեղն է, սակայն մերոնց ներկայիս արդյունքները բարձր են: Հույսեր է ներշնչում Մարտիրոսյանը: Նա 6 կգ-ոց գունդը հրել է 16 մ 40 սմ: Սպասվում է, որ Իտալիայում Ալբերտն ավելի բարձր արդյունք ցույց կտա: Խուբեսերյանը 100 մ և 200 մ վազքերում լավ ցուցանիշներ ունի: Աղասյանը 16 մ 33 սմ արդյունք է ցույց տվել, որը կրկնելու դեպքում կարող է հաջողության հայտ ներկայացնել: Խաչատրյանն էլ վերջերս Թբիլիսիում կազմակեպված միջազգային մրցումներում սկավառակը նետել էր 50 մ 50 սմ, որը նույնպես լավ արդյունք է:

- Նախատեսվա՞ծէուսումնամարզականհավաք:

- Հուլիսի 6-16-ը Եվրոպայի պատանեկան առաջնության մասնակիցները Ֆրանսիայի Մարսել քաղաքում ուսումնամարզական հավաք կանցկացնեն այդ երկրի հավաքականի հետ համատեղ:

- Փաստորեն, շարունակումէհիմնախնդիրմնալՀայաստանումաթլետիկայիմարզաբազայիբացակայությունը:

- Աշխարհում միակ երկիրն ենք, որը չունի ժամանակակից պահանջներին համապատասխանող աթլետիկայի մարզադաշտ: Արտաշատի մարզադաշտի վազքուղիները շարքից դուրս են եկել: Այնտեղ միայն մրցումներ են կազմակերպվում:

-Իսկի՞նչենասումմերմարզականայրերը, որևէմեկըմիբանխոստանո՞ւմէանել` դրությունըշտկելուհամար:

- Հայաստանի նախագահը խոստացել է, որ Երևանի «Հրազդան» մարզադաշտն աթլետիկական հատվածներ է ունենալու: Ընդ որում, ֆինանսների մի մասը տրամադրելու է Աթլետիայի միջազգային ֆեդերացիան: Մնացածը պետք է մեր միջոցներով իրականացվի:

- Իսկ «Հայաստան» մարզականմիության «Սպարտակ» մարզադաշտնինչո՞ւչիվերանորոգվում:

- Դա մեզանից կախված չէ: Ժամանակին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, մեր երկրի սպորտպետկոմի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը վստահեցնում էին, որ այդ հարցը կկարգավորվի: Ի դեպ, ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանն էլ ասել էր, որ մեկ տարում խնդիրը կլուծվի: Բայց տարիներն անցել են, և ոչինչ չի փոխվել: Ի դեպ, Մալթան, որի հավաքականը մեր մրցակիցն էր օրերս կայացած մրցումներում, Հայաստանից շատ փոքր երկիր է, բայց աթլետիկայի ժամանակակից 5 մարզադաշտ ունի: 2010-ին, երբ ադ երկրում մրցումների էինք մասնակցում, ուղղակի ապշել էինք:

- Այդդեպքումի՞նչնէստիպումմարդկանցՀայաստանումաթլետիկայովզբաղվել:

- Պարզապես` սերն այդ մարզաձևի նկատմամբ: Աթլետիկա պարապողները որոշակի մտավոր կարողություններ պետք է ունենան, իսկ գլխավորն այն է, որ այն բազային է մյուս բոլոր մարզաձևերի համար:

- Հայաստանիաթլետիկայիֆեդերացիանպարապողներինապահո՞վումէմարզականգույքով, հանդերձանքով:

- Ռոբերտ Էմմիյանի ջանքերի շնորհիվ 2012-ին Ֆրանսիայից մեծ քանակությամբ մարզագույք է բերվել Հայաստան: Մարզական հանդերձանքի վիճակն ավելի բարդ է: Արդեն երեք տարի է, ինչ «Ադիդաս» ֆիրման չի աջակցում Հայաստանի ֆեդերացիային:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: