Հայերեն   English   Русский  

Մեր երկրի տնտեսությունը գահավիժում է. Արմեն Պողոսյան


  
դիտումներ: 1108

«Մեր տնտեսությունը իր դերի մեջ է. 1991 թվականից ի վեր Հայաստանի Հարապետությունը և դրա տնտեսությունը մրցունակ չեն մի քանի գործոնների հետևանքով», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Նա նշեց, որ դրամ-դոլար փոխարժեքի տատանումների մասին շատ է խոսվում, բայց դա արտառոց երևույթ չէ. զարմանալի կլիներ, եթե տատանումներ չլինեին: Լողացող փոխարժեքը ենթադրում է տատանում. «Եթե մեկ շաբաթվա մեջ տատանումը երեք տոկոսը չի գերազանցում՝ պետք չէ ուշադրություն դարձնել դրան որպես սպառող», - ասաց տնտեսագետը:

Ըստ նրա` իշխանությունները պետության համար անհեռատես քաղաքականություն են վարում, իսկ իրենց գրպանների համար ` օգտակար:

Հայաստանը մրցունակ չէ մի քանի գործոնների հետևանքով. օլիգարխիան և պետությունը սերտաճած են, այստեղ օլիգարխիայի գերշահույթն է կարևոր. «Հայաստանը անհաջող պետություն է, թե՛ տնտեսական, և թե՛ քաղաքական առումով: Միշտ դառնում ենք նրա կամակատարը, ով ճնշում է, դա վերաբերում է նաև տնտեսության ոլորտում»:

Հանդիպմանը ներկա էր նաև Սպառողների ասոցացիայի նախագահ Արմեն Պողոսյանը, ով նշեց, որ իշխանությունները որոշակի քայլեր պետք է ձեռնարկեն իրավիճակը բարելավելու համար. «Հայաստանի տնտեսությունը գահավիժում է: Մենք վեց տարի ապրել ենք մոմի լույսի տակ՝ առանց ջեռուցման. այդ ժամանակները նորից են գալու»,-նշեց նա:

Ըստ Արմեն Պողոսյանի` Հայաստանը չի օգտագործում այն , ինչ մեկ այլ պետություն կհամարեր իր տնտեսական հաղթաթուղթը. «Մենք ունենք էլեկտրաէներգիայի ավելցուկ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ոնց ենք մենք կազմակերպում մեր տնտեսությունը»,-ասաց սպառողների ասոցիացիայի նախագահը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: