Գևորգ Հովհաննիսյանը բարեհաջող վիրահատվել է
դիտումներ: 302
Վիրահատությունը բարեհաջող է անցնել։ Ակումբի մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ 33-ամյա պաշտպանը շարքից դուրս է եկել մինչև այս տարվա վերջ։ Հովհաննիսյանը մարզումները կվերսկսի հաջորդ տարվա հունվարից։
Հիշեցնենք, որ Գևորգ Հովհաննիսյանը ձեռքի կոտրվածք էր ստացել հոկտեմբերի 1-ին՝ «Արարատի» հետ հանդիպման ժամանակ, և փոխարինվել էր 17-րդ րոպեին։