Հայերեն   English   Русский  

Ավարտվել է Սարի թաղում «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը


  
դիտումներ: 2320

ՀՀհատուկքննչականծառայությունըտեղեկացնումէ, որ 2016թ. հուլիսի 29-իլույս 30-իգիշերըԵրևանքաղաքիՍարիթաղումտեղիունեցածդեպքերիվերաբերյալՀՀհատուկքննչականծառայությունումքննվողքրեականգործինախաքննությանընթացքումիրականացվածքննչականևդատավարականգործողություններիարդյունքումհիմնավորվելէ, որքաղաքացիՏիգրանԱհարոնյանըխոչընդոտելէ«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությանը:

Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Տիգրան Ահարոնյանը նկատել է լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող և իրադարձությունները տեսանկարահանող լրագրող Հ. Մովսիսյանին, կարծել է, թե լրագրողը տեսանկարահանում է իրեն, և լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ, վիճաբանել է նրա հետ, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Տ. Ահարոնյանը լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի:

Այս կերպ՝ Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:

Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար Տ. Ահարոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձի վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: