Հայերեն   English   Русский  

Էրդողանի՝ «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են անվանել» արտահայտությունը ներառվել է ԵԽ զեկույցում


  
դիտումներ: 698

Եվրոպայի խորհրդի` ռասիզմի և անհանդուրժողականության դեմ պայքարի հանձնաժողովը (ECRI) Թուրքիայի վերաբերյալ զեկույց է հրապարակել, որում անդրադարձել է թուրքական մամուլում նկատվող անհանդուրժողական և ազգայնական ձևակերպումներին:

Հանձնաժողովի զեկույցի համաձայն թեև փոքրամասնությունների իրավունքների և փախստականների հարցերում որոշակի առաջընթաց է գրանցվել, այնուամենայնիվ վերջին մեկ տարվա ընթացքում և հատկապես` հեղաշրջման փորձից հետո, Թուրքիայում կտրուկ աճել են անհանդուրժողականության և ռասիզմի դրսևորումները սիրիացի փախստականների, քրդերի, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ:

Նշվում է, տարբեր թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, ընդհուպ մինչև երկրի նախագահն իրեն թույլ է տալիս ազգայնական կոչեր` որպես օրինակ բերելով հայերի վերաբերյալ Էրդողանի արած «Ներեցեք, ինձ նույնիսկ հայ են անվանել» հայտնի արտահայտությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: