Հայերեն   English   Русский  

​Ջոն Քերին պաշտոնապես ՌԴ-ին «ռազմական հանցագործությունների» մեջ չի մեղադրել. Պետդեպարտամենտ


  
դիտումներ: 795

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին Մոսկվային պաշտոնապես «ռազմական հանցագործությունների» մեջ չի մեղադրել, այլ ընդամենը իր կարծիքն է արտահայտել, որ Սիրիայում Ռուսաստանի գործողությունները անհրաժեշտ է հետաքննել: Գրում է Gazeta.ru.-ն:

«Նա իր անկեղծ կարծիքն է արտահայտել, որ միջազգային օրենսդրության այդ խախտումները պետք է համապատասխան ձևով հետաքննվեն, քանի որ դրանք կարող են որպես ռազմական հանցագործություն որակվել», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Կիրբիի խոսքերը:

Դիվանագետի խոսքով՝ հետաքննությունը հարկավոր է ՄԱԿ-ի շրջանակներում անցկացնել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: