Հայերեն   English   Русский  

Վանաձորի քաղաքապետ ընտրվեց ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանը. news.am


  
դիտումներ: 1727

Վանաձորում այսօր` հոկտեմբերի 10-ին, Վանաձորի քաղաքապետ ընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանը:

Նա ընտրվեց նորընտիր ավագանու առաջին նիստի գաղտնի քվեարկության արդյունքում՝ ստանալով 19 կողմ ձայն:

Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ստացել էր 13, «Լուսավոր Հայաստանը»՝10, «Հայկական Վերածնունդը»՝ 5, «Բարգավաճ Հայաստանը»՝ 3, ՀՅԴ-ն՝ 2 մանդատ:

«Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» կուսակցություններն հանդես էին եկել համատեղ հայտարարությամբ եւ պաշտպանել «Լուսավոր Հայաստանի» ցուցակը գլխավորող Քրիստ Մարուքյանին: Բանն այն է, որ այդ երեք ուժերը միասին ստացել են Վանաձորի ավագանու 33 տեղերից 18-ը, իսկ ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն միասին 15 մանդատ ունեն։

Փաստորեն ոչ իշխանակում ուժերից ոմանք չեն քվեարկել ըստ իրենց պայմանավորվածության, այլ ՀՀԿ-ի թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: