Հայերեն   English   Русский  

​Տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը


  
դիտումներ: 933

Հոկտեմբերի 11-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվեց սիրիական ճգնաժամի խորացման պայմաններում Հայաստան տեղափոխված, ինչպես նաև Հալեպից Հայաստան տեղափոխվելու ցանկություն ունեցող սիրիահայերին աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ հիմնախնդիրները, ինչպես նաև այս ոլորտի մի շարք միջոցառումների համակարգումը կատարելագործելու վերաբերյալ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի կատարումը:

Նիստը նախագահեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Սփյուռքի նախարարը հանձնաժողովի անդամներին տեղեկացրեց, որ նախարարությունը մշտական կապի մեջ է Սիրիայի հայ համայնքի կառույցների ներկայացուցիչների, ինչպես նաև ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ՝ իրավիճակը գնահատելու և անհրաժեշտ օգնություն ձեռնակելու նպատակով: Նա տեղեկացրեց նաև, որ Հայաստան հնարավոր ժամանողների օգնությունը կազմակերպելու համար ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները հերթապահում են օդանավակայանում և դիմավորում Արևելքից ժամանած օդանավերը: Անցնող տաս օրերին եկել է միայն չորս ընտանիք: Տարբեր լրատվամիջոցներով տարածվող լուրերը, որ խուճապ կա և շատերն են ցանկություն հայտնել գալ Հայաստան, չափազանցված են: ՀՀ գլխավոր հյուպատոսը և ազգային իշխանությունները ամեն օր նշում են, որ Սիրիայից, մասնավորապես՝ Հալեպից դուրս գալու համար իրենց դիմել են մի քանի ընտանիք, որոնց էլ օգնել ենք Հայաստան հասնելու համար: Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ Հանրապետության Նախագահի հանձնարարությամբ հումանիտար օգնությամբ բեռնված երկու օդանավերը հաջողությամբ հասել են Սիրիա: Հումանիտար բեռը ուղեկցել են պետական մի քանի ծառայողներ, այդ թվում՝ ՀՀ ՍՆ աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի հայ համայնքների վարչության պետ Լևոն Անտոնյանը, ով տեղում աջակցել է սննդի բաշխման աշխատանքներին: Այսօր առաջնայինը՝ Հայաստան նոր տեղափոխված սիրիահայերի տրամադրությունների հետ ծանոթանալն է, բնակարաններով, սննդով և աշխատանքով ապահովելու խնդիրները:

Միաժամանակ նախարարը շնորհակալություն հայտնեց սիրիական ճգնաժամի առաջին իսկ օրերից մեր հայրենակիցներին օգնած համահայկական, հասարակական, միջազգային կազմակերպություններին, ովքեր համագործակցեցին Սփյուռքի նախարարության հետ:

ՀԲԸՄկենտրոնականվարչականժողովիանդամ, ՄիջինԱրևելքիևՀայաստանիծրագրերիպատասխանատուՎազգենՅակուբյանընշեց, որ սիրիական վերջինզարգացումներիցհետոՀԲԸՄ-նարտահերթֆոնդէստեղծելսիրիահայերինօգնելունպատակով: Համաձայնելով ՀՀ սփյուռքի նախարարի հետ առաջին անհրաժեշտ օգնությունը մեր հայրենակիցներին ցուցաբերելու հարցում՝ Յակուբյանը նշեց. «Մենքշարունակելուենք նաև համավճարիկարգովփոխհատուցելՀայաստանիբակալավրիատներումսովորողսիրիահայուսանողներիուսմանվարձիմեծմասը, ինչպեսնաևիրականացնել բոլորմյուսուղղություններովբարեգործականծրագրերը»:

ՀԲԸՄկենտրոնականվարչականժողովիանդամը շեշտեց, որ չնայած ծանր վիճակին՝ Հալեպում խուճապ չկա: Պետքէ զգույշ լինելցանկացածհայտարարությունանելիս:

«Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Լենա Հալաջյանը կարևորեց սիրիահայերի տեղափոխության և Հայրենիքում հաստատվելու խնդիրը չքաղաքականացնելու հարցը: «Տարբեր կեղծ կազմակերպություններ են ստեղծվում սիրիահայերին օգնելու նպատակով՝ գումարներ հանգանակելու համար: Ուզում եմ ցավով արձանագրել նաև, որ սիրիահայերի հիմնախնդիրը այսօր շահարկում են մի շարք լրատվամիջոցներ՝ նորանոր լսարաններ նվաճելու ցանկությամբ, ինչի արդյունքում ցավոք տարածվում են նաև իրականությանը չհամապատասխանող լուրեր՝ ստվերելով իրականացվող մեծածավալ աշխատանքները», - նշեց տիկին Հալաջյանը:

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչՔրիստոֆ Բիերվիրթը, ինչպես նաև «Գալուստ Գյուլբենկյան» հիմնարկության, «Սիրիահայերի միություն» ՀԿ-ի, Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության, «Ամքոր» Հայաստան հիմնադրամի, Հայ օգնության միության, «Հայկական կարիտաս» բարեսիրական ՀԿ-ի, Ամերիկայի հայկական համագումարի, Ամերիկայի հայ օգնության ֆոնդի Հայաստանի մասնաճյուղի, Հայկական Կարմիր խաչի ընկերության, «Օքսֆամ Հայաստան» ընկերության ներկայացուցիչները ներկայացրին սիրիահայերին առաջնային օգնություն ցուցաբերելու իրենց ծրագրերը, նախատեսված միջոցներն ու հնարավորությունները:

Ներկաները նշեցին, որ ՀՀ սփյուռքի նախարարության համակարգմամբ ճշգրտելով տրամադրվելիք օգնության առաջնահերթությունները՝ իրենք առավել թիրախավորված և անհրաժեշտ օգնություն կցուցաբերեն սիրիահայերին:

Քննարկվեցին առաջիկայում այն սիրիահայերին դեղորայքի, ձմեռային հագուստի, անհրաժեշտ պարագաների, ինչպես նաև սննդի օգնություն տրամադրելուն վերաբերող հարցեր, ովքեր առավել կարիքավոր են:

Նախարարը խնդրեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի անդամ պետական մարմինները և նիստին մասնակից միջազգային, համահայկական, բարեգործական, հասարակական կազմակերպությունները սեղմ ժամկետում ներկայացնեն առաջարկություններ Հայաստան տեղափոխված սիրիահայերի հետ աշխատանքները կատարելագործելու, առավել արդյունավետ դարձնելու, ինչպես նաև Սիրիայում մնացած մեր հայրենակիցներին աջակցելու և նոր մեխանիզմներ մշակելու վերաբերյալ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: