Հայերեն   English   Русский  

​Սննդաբանները ասել են, թե ինչպիսին պետք է լինի իդեալական նախաճաշը


  
դիտումներ: 2354

Ինչպես նշում է Daily Mail-ը, շիլան նախաճաշի ամենաօգտակար տարբերակներից է, քանի որ քիչ ճարպեր է պարունակում, փոխարենը` շատ հանքային նյութեր, ածխաջրեր, ինչը շիլան դարձնում է հիանալի նախաճաշ անգամ նրանց համար, ովքեր նիհարում են:

Հարվարդի համալասարանն, օրինակ, ապացուցել է, որ սննդակարգում ձավարեղենի օգտագործումը 9 տոկոսով նվազեցնում է վաղաժամ մահվան վտանգը: Սակայն միևնույն ժամանակ խորհուրդ չի տրվում ամբողջական ձավարեղենի մեջ ավելացնել շաքարավազ: Այդ դեպքում դուք կզգաք վիտամին В1-ի, մագնեզիումի, երկաթի, մանգանի, ցինկի ազդեցությունը, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի էներգետիկ հավասարակշռությունը պահպանելու և դիմադրողականությունը բարձրացնելու համար:

Ընդհանրապես, շիլան ածխաջրերի աղբյուր է, իսկ դրանք վերականգնում են օրգանիզմի բոլոր համակարգերի էներգիան: Շիլայի մեջ կարելի է ավելացնել նաև հատապտուղներ` ավելացնելով դրա սննդային արժեքը: Իսկ դարչինը կօգնի կարգավորել արյան մեջ շաքարի մակարդակը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: