Հայերեն   English   Русский  

​Մեծ Բրիտանիայի արտգործնախարարը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 386

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Սիրիայի Հալեպ քաղաքի ճակատագիրն այժմ գտնվում է Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահ Բաշար Ասադի և ռուսների ձեռքերում: Գրում է Russian.rt.com-ը:

«Հալեպի ապագայի, փրկության մասին որոշումը գտնվում է Ասադի ռեժիմի (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի) և ռուսների ձեռքերում», - РИА Новости լրատվական գործակալությունը մեջբերում է Ջոնսոնի խոսքերը, որը ելույթ է ունեցել Եվրոպական Միության անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների նիստի շրջանակներում:

Նա նաև հայտնել է, որ արտգործնախարարների հանդիպման շրջանակներում քննարկվում է այն հարցը, թե ինչպես շարունակել ճնշում գործադրել Ասադի ռեժիմի, Ռուսաստանի Դաշնության և Իրանի վրա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: