Հայերեն   English   Русский  

ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը Մարդու իրավունքների պաշտպանի հետ քննարկման ընթացքում պատրաստակամություն է հայտնել աջակցելու սիրիահայերին


  
դիտումներ: 741

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ քննարկում է նախաձեռնել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ:

Քննարկման ընթացքում բարձրացվել են Սիրիայում ստեղծված իրավիճակի արդյունքում Հայաստան ժամանող սիրահայերին առնչվող, մասնավորապես՝ նրանց համար Հայաստանում բնակության պայմանների ապահովման հարցում ՄԱԿ ի աջակության հետ կապված հարցեր:

Արման Թաթոյանը հատկապես կարևորել է Հայաստան ժամանել պատրաստվող սիրահայերի համար կեցության, ինչպես նաև իրավական խորհրդատվության հետ կապված խնդիրների առաջնահերթ կարգավորումը, ինչպես նաև քննարկվել է սպասվող նոր հոսքի դեպքում սիրահայ ընտանիքներին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի կողմից հնարավոր որոշակի դրամական օժանդակություն տրամադրելու հետ կապված հարցեր:

Ք: Բիերվիրթը պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերելու սիրիահայ ընտանիքներին՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակի մանդատի ու հնարավորությունների շրջանակում՝ նշելով, որ այդ ուղղությամբ տարվում են համապատասխան աշխատանքներ:

Քննարկման ավարտին Պաշտպանը բարձր է գնահատել ՄԱԿ ի Փախստականների հարցերով հայաստանյան գրասենյակի ջանքերը՝ ուղղված սիրահայ փախստականներին օժանդակելուն, ինչպես նաև երկուստեք կարևորվել է այս հարցերով հաճախակի հանդիպումների ու քննարկումների անհրաժեշտությունը:

ՄԻՊ աշխատակազմ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: