Հայերեն   English   Русский  

Այսօր Խոհարարի միջազգային օրն է


  
դիտումներ: 2111

Հոկտեմբերի 20-ը նշվում է որպես Խոհարարի կամ ինչպես ընդունված է ասել՝ խոհեր արարողի միջազգային օր: Օրն ընտրվել է 2004 թվականին խոհարարների միջազգային ասոցիացիայի առաջարկով:

Խոհարարների միջազգային օրը տոնվում է աշխարհի ավելի քան 70 երկրում: Խոհարարի մասնագիտությունն աշխարհում ամենապահանջվածն ու ամենահինն է: Ինչպես վկայում է լեգենդը, այս ոլորտի անվանումը պայմանավորված է մի կնոջ անվամբ:

2012թ. տոնի շրջանակում Պրահայում ընթացող մեծամասշտաբ արարողությանը հյուրերին առաջարկել էին գալ մասնագիտական հագուստով, որպեսզի խոհարարական հագուստով միևնույն տեղում հավաքված ամենաշատ մարդկանց ռեկորդ սահմանվեր:

«Գենացվալե» ռեստորանային ցանցի շեֆ-խոհարար վրացի շեֆ-խոհարար Սոսո Մամուլաշվիլին հարցազրույցներից մեկում ասել է՝եթե ուզում ես խոհարար լինել, պետք է սիրես այս աշխատանքը: Խոհարարությունը ակադեմիա է`սովորում ես ամբողջ կյանքիդ ընթացքում: Չկա խոհարար, որ ասի` ամեն ինչ գիտեմ: Տարեց տարի խոհանոցները թարմացվում են, նոր բաղադրատոմսեր են հայտնվում` հետաքրքրությունը հենց սրա մեջ է:

«Պետք է փաստեմ` տղամարդկանց «ձեռքը» ավելի համեղ է, քան կանանց: Բայց խմորեղենը` կանանց գործն է, նրանց մոտ ավելի համեղ է ստացվում: Մերոնք չեն սիրում, որ սկսում եմ տանը խոհարարություն անել: Ասեմ ավելին` ինձ խոհանոց չեն թողնում, որովհետեւ սկսում եմ այնպիսի մանրուքներ նկատել, որ իմ խոհարարներին երբեք չեմ թույլ տալիս: Տանը պատրաստում եմ միայն տոնական օրերին»:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: