Հայերեն   English   Русский  

Ժան-Կլոդ Վան Դամը ԱՄՆ ղեկավարությանը կոչ է արել օղի խմել Պուտինի հետ ու հաշտվել


  
դիտումներ: 1050

TMZ պարբերականին տված հարցազրույցում դերասանը պատմել է, որ սիրում է ԱՄՆ-ն, քանի որ հենց այդ պետության շնորհիվ է դարձել կինոյի աստղ, այսուհանդերձ, ըստ նրա՝ Միացյալ Նահանգներն այսօր խնդիրներ ունի:

«Ես սիրում եմ Ամերիկան: Ես եկա այստեղ և ոչնչից դարձա աստղ հենց այդ մարդկանց շնորհիվ: Ինձ համար այստեղ լավ է: Այսուհանդերձ, ԱՄՆ-ին պետք է նայել որպես բիզնեսի, քանի որ, ընկերնե՛ր, դուք խնդիրներ ունեք: Ես ճամփորդում եմ աշխարհով մեկ՝ ապրում եմ Հոնկոնգում, գալիս եմ Ամերիկա, գնում Եվրոպա: Ես հանդիպել եմ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բերլուսկոնիին, միլիարդատեր, ԱՄՆ նախագահը հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին»:
Դերասանը կարծում է՝ ԱՄՆ-ին այդ խնդիրները լուծելու հարցում կօգնի հենց Դոնալդ Թրամփը:
Ըստ նրա, եթե Թրամփի պես մարդը միլիարդներ է ներդրել իր երկրում, դա նշանակում է, որ տվյալ անձը ցանկանում է պաշտպանել իր շահերը:
Վան Դամը կարծում է՝ ԱՄՆ ղեկավարությունը պետք է մտածի, թե ինչպես գնա Ռուսաստան, «օղի խմի պարոն Պուտինի հետ և փորձի հաշտվել»:
Նա համոզված է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը աշխարհի հզորագույն երկու երկրներն են, այդ պատճառով պարտավոր են ձեռք
սեղմել միմյանց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: