Հայերեն   English   Русский  

Մենք համաձայն ենք ամեն տեսակի աշխատանքի. սիրիահայ ծնողները աշխատանք են փնտրում


  
դիտումներ: 1778

Աիրիահայեր Ժան և Գոհար Գալստյանը արդեն մետ երկու շաբաթ է ռմբակոծվող Հալեպից տեղափոխվել են Հայաստան:

Անցկացրած ծանր օրերի և արդեն Հայաստանի մասին առաջին տպավորությունների մասին այսօր նրաք կիսվեցի լրագորղների հետ:

Գոհար Գալստյանը պատմեց, որ բարեգործների օգնությամբ ամուսիներին հաջողվել է չորս և հինգ տարեկան երեխաների համար տոմս գնել ու գալ Հայաստան:

Գոհար Գալստյանի խոսքով` 2011թ.-ից սկսված պատերազմն ամեն ինչ փոխեց սիրիահայերի կյանքում.«Սիրիայում օրեցօր վիճակը վատանում է, այսօր այնտեղ գրեթե անվտանգ տեղ չկա: Մարդիկ արդեն 6 տարի է զրկված են էլեկտրականությունից, ջրից , ապրում են մթության մեջ: Ամիսներով ջուր չունեինք, հորեր էինք փորում ջուր գտնելու համար: Շատ վատ օրեր ենք անցկացրել»,-պատմեց Գոհարը:

Այս ընտանիքի համար շրջադարձային եղավ սեպտեմբերի 30-ը: Այդ օրը հերթական հրթիռակոծության ժամանակ ռումբը ընկավ նրանց շենքի վրա: Դրա հետևանքով վիրավորվեցին ամուսինը և երկու անչափահաս երեխաները: Արդեն երկրորդ պայթյունի ժամանակ բնակարանը հողին հավասարեցվեց.«Փոքրիկներս բոլորովին արյունոտվել էին, կարողացա նրանց փլատակների տակից դուրս բերել եւ հիվանդանոց տանել: Տիրոջ շնորհիվ է, որ նրանք այսօր ողջ են, սակայն տունս իսկական փլատակների վերածվեց, ոչինչ չկարողացա այնտեղից հանել»,-պատմեց Գոհարը:

Դրանից հետո ամուսիները որոշել կայացրին գալ Հայաստան.«Այսօր հայ բարերարի օգնությամբ տուն ենք վարձակալել, այժմ աշխատանք ենք փնտրում:Պատրաստ ենք ցանկացած աշխատանք կատարել, որպեսզի մեր փոքրիկների համար ապահով կյանք ստեղծենք: Երկար չենք կարող բարերարների հույսին մնալ, ուզում ենք ինքներս աշխատել: Ես Հալեպում աշխատել եմ որպես բուժքույր, իսկ ամուսինս որպես պահակ»,-ընդգծեց Գ. Գալստյանը:

Նա ընդգծեց, որ իր համար ցավ է այն, որ շատ սիրահայեր նախընտրում են գնալ Լիբանան, որտեղից Եվրոպա, քան գալ Հայաստան, մտածելով, թե այնտեղ ավելի հեշտ աշխատանք կգտնեն:

«Սիրիահայերը խոնարհ ու աշխատասեր մարդիկ են: Մենք համաձայն ենք ամեն տեսակի աշխատանքի, միայն իմանանք, որ մեր երեխաներին կարող ենք լիարժեք կյանքով տալ: Տղաս չորս տարեկան է, աղջիկս՝ երկու: Նրանք իրենց ծնված օրվանից միայն ծանր օրեր են տեսել ու նույնիսկ այստեղ դեռ չեն մոռացել այն դժոխային օրերը, որ ապրել են Սիրիայում՝ պատերազմի ու հրթիռների տակ: Մենք հույս ունենք, որ Հայաստանում նրանք կմոռանան այդ օրերը»,- եզրափակեց Գոհար Գալստյանը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: