Հայերեն   English   Русский  

​Կանայք սկսել են առաջ անցնել տղամարդկանց՝ ալկոհոլ օգտագործելու հարցում


  
դիտումներ: 292

Կանայք ալկոհոլ օգտագործելու չափաքանակով սկսել են համարյա հավասարվել տղամարդկանց: Սա պարզել է գիտնականների մի խումբ ԱՄՆ-ից և Ավստրալիայից: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են

British Medical Journal ամսագրում:

Գիտնականները վերլուծության են ենթարկել 1980-2014 թթ. ժամանակահատվածում հրապարակված միջազգային հարյուրավոր հետազոտություններից 68-ի տվյալները:

Բոլոր այդ աշխատանքներում որոշվում էր կանանց և տղամարդկանց օգտագործած ալկոհոլի չափաքանակը՝ ազգային կամ տարածաշրջանային մասշտաբներով (Հյուսիսային Ամերիկայում, Եվրոպայում և Օկեանիայում):
Անցկացված հետազոտության համար գիտնականները հավաքել են տվյալներ՝ սկսած 1948 թվականից, իսկ ընտրանքը ձևավորվել էր 4 միլիոն մարդուց: Ուսումնասիրության մասնակիցներին բաժանեցին տարիքային խմբերի և գնահատեցին հետևյալ երեք չափանիշներով՝ օգտագործվող թունդ ըմպելիքների քանակությունը, դրանցից կախվածության աստիճանը և դրա պատճառած վնասի մակարդակը:
Պարզվել է, որ բոլոր երեք չափանիշներով էլ տղամարդկանց և կանանց միջև տարբերությունը գնալով կրճատվում է:
Այսպես, 1891 և 1910 թվականների միջև ընկած ժամանակահատվածում ծնված տղամարդիկ ավելի շատ էին խմում, քան նրանց տարիքային խմբի կանայք:
Սակայն 1991-2000 թվականներին ծնված տղամարդիկ ու կանայք դիտարկված չափանիշներով կարելի է ասել հավասարվում են:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: