Հայերեն   English   Русский  

Ամենատարածված վախերն՝ ըստ համաստեղության նշանների


  
դիտումներ: 1582

ԽՈՅ

Այս նշանի տակ ծնված մարդիկ կյանքի բոլոր ոլորտներում ձգտում են կատարելության: Նրանք համառ են և իրենց նպատակներին հասնելու համար շատ բաների են պատրաստ: Խոյերը քրտնաջան աշխատում են և չեն վախենում առավելագույն ջանքեր ներդնել նվիրական երազանքին հասնելու ճանապարհին: Այդ պատճառով նրանց ամենամեծ վախը կապված է ձախորդության հետ:

ՑՈՒԼ

Ցուլերի բացարձակ երջանկությունը կարելի է բնութագրել մեկ բառով՝ կայունություն: Այս նշանի հովանու տակ ծնվածների համար կարևոր է ոչ միայն նպատակներին հասնելը, այլ նաև ձեռքբերումները որքան հնարավոր է երկար պահպանելը: Այդ պատճառով Ցուլերն աշխարհում ամենաշատը վախենում են փոփոխություններից, որոնք կարող են սպառնալ իրենց խաղաղությանն ու հանգստությանը:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

հորոսկոպ

Երկվորյակների համար ամենադժվար բանը որոշում ընդունելն ու դրանց համար պատասխանատվություն կրելն է: Նրանք միշտ և ամեն ինչ կասկածում են, քանի որ վախենում են հապճեպ կամ սխալ գործողությունների հետևանքներից: Այդ պատճառով կարելի է ասել, որ նրանք վախենում են ապագայից:

ԽԵՑԳԵՏԻՆ

Այս նշանի տակ ծնվածները չափազանց զգայուն են: Յուրաքանչյուր՝ անգամ աննշան կառուցողական աշխատանքային նկատողությունը նրանք անմիջապես տեղափոխում են անձնական ոլորտ և սրտնեղում: Նրանց հաճախ թվում է, որ գործընկերները և մտերիմները հարձակվում են իրենց վրա կամ թերագնահատում իրենց: Խեցգետնի ամենամեծ վախը իր հասցեին հնչող քննադատություններն են:

ԱՌՅՈՒԾ

Թվում է՝ Առյուծների համար կյանքում ամենակարևորը սեփական անվերապահ հեղինակության պահպանումն է: Սակայն այնքան էլ այդպես չէ: Առյուծի համար գլխավորը ոչ թե «թագն» է, այլ ազատությունը: Մարդկանցից կամ իրավիճակներից կախվածությունը Առյուծի համար գիշերային մղձավանջի պես մի բան է:

ԿՈՒՅՍ

Կույսերը շատ ուշադիր են իրենց սեփական իրերի նկատմամբ և նրանց վախեցնում է անգամ այն միտքը, որ ինչ-որ մեկը կարող է փչացնել դրանք: Ընդ որում՝ դա պայմանավորված չէ էգոիզմով. նրանք պարզապես չափից դուրս սենտիմենտալ են: Փոքր հասակում Կույսերը իրենց իրերին վերաբերում էին որպես կենդանի էակների և հասուն տարիքում ևս նրանց թվում է, որ արժեքավոր իրերը հոգի ունեն և դրանք վնասելը տառապանք կպատճառի:

վախ

ԿՇԵՌՔ

Խոցելի Կշեռքը անընդհատ սպասում է շրջապատի գովեստի խոսքերին: Նրանք վախենում են ստանալ տհաճ գնահատական կամ նախատինք: Կշեռքները ողջ ուժով փորձում են լավ տպավորություն գործել առանց բացառության բոլորի վրա և կորցնում են իրենց, եթե ինչ-ինչ պատճառով դա տեղի չի ունենում:

ԿԱՐԻՃ

Կարիճները միայն առաջին հայացքից են թվում գոռոզ ու ամբարտավան: Իրականում այդ կերպարի տակ հաճախ թաքնված է անինքնավստահությունն ու սեփական անհաջողությունների մեջ արտաքին հանգամանքների վրա մեղքը բարդելու հակումը: Կարիճները ամենաշատը վախենում են, որ հանկարծ լայն հանրությանը հայտնի կդառնան իր թանկարժեք գաղտնիքները: Դրանից խուսափելու համար նրանք սիրում են ինքնամփոփվել:

ԱՂԵՂՆԱՎՈՐ

«Այն, ինչ դուք կասեք, կարող է օգտագործվել ձեր դեմ»,-դետեկտիվ ֆիլմերում հաճախ հնչող այս արտահայտությանը համապատասխան է ապրում Աղեղնավորը: Հանրության մեջ նրանք իրենց պահում են խիստ, սառը, փոքր-ինչ մեկուսի: Նրանց կանոնն է՝ երբեք ցույց չտալ սեփական թուլությունները. Չէ՞ որ ինչ-որ մեկը կարող է զգալ դրանք և օգտագործել շահադիտական նպատակներով:

ՋՐՀՈՍ

Ջրհոսները հայտնի իպոխոնդրիկներ են: Այդ պատճառով նրանց մտահոգությունների մեծ մասը կապված է հիվանդությունների հետ: Այդ տիպի մարդիկ, որպես կանոն, շատ են չափազանցնում ցավի զգացողությունները:

Նրանք պայքարում են (եթե իհարկե հակառակը չեն անում) և մշտապես բժշկական հետազոտություններ անցնում, «քանի դեռ ուշ չէ»:

ՁԿՆԵՐ

Картинки по запросу  fear

Ձկները խուճապի մեջ են հայտվում միայն այն մտքից, որ կարող են մնալ առանց հարազատ մարդկանց աջակցության: Նրանց համար ամենացավոտը միայնության թեման է: Ձկների համար կարևոր է իմանալ, որ յուրաքանչյուր պահին իր կողքին հուսալի մարդ կա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: