Հայերեն   English   Русский  

​ՌԴ փոխարտգործնախարարը հայտարարությամբ է հանդես եկել


  
դիտումներ: 831

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Մոսկվան պատրաստ է ուշադիր քննարկել Իրաքի և Լիբիայի իշխանությունների` ահաբեկչության դեմ պայքարի հարցում աջակցություն ցուցաբերելու խնդրանքները, եթե այդպիսի խնդրանքներ ստանա: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը: Գրում է Russian.rt.com-ը:

«Իրաքի և Լիբիայի իշխանություններից իրենց երկրների տարածքներում ահաբեկիչների դեմ ռազմական գործողություններ իրականացնելիս Ռուսաստանի մասնակցության մասին նման խնդրանք ստանալու դեպքում ռուսական կառավարությունը ուշադիր կքննարկի այդ խնդրանքները», - հայտարարել է Միխայիլ Բոգդանովը:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ահաբեկիչներից Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման գործողություններին մասնակցում են Իրաքի զինվորականնները, տեղական զինյալները, ինչպես նաև ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ուժերը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: