Հայերեն   English   Русский  

Աշխարհի նախկին չեմպիոնը հռչակվեց Հայաստանի չեմպիոն


  
դիտումներ: 461

Երևանի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի 2016 թ ՀՀ առաջնությունն, որի գլխավոր նպատակը ՀՀ ազգային հավաքականի կազմի ձևավորումն ու դեկտեմբերի 10-11-ը Բուդապեշտում կայանալիք ոչ օլիմպիական (61 կգ, 70 կգ) քաշային կարգերի աշխարհի առաջնության ՀՀ 2 պատվիրակների ընտրությունն էր:

Արդյունքներն ամփոփում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան:

Առաջնության մրցումային 2-րդ օրը մեդալներ խաղարկվեցին 57, 65, 74, 97 կգ քաշային կարգերում:

57 կգ քաշային կարգում 2016 թ օլիմպիական խաղերի մասնակից Գառնիկ Մնացականյանի հիվանդության պատճառով ստուգատեսին չմասնակցելու պարագայում, Նարեկ Հովհաննիսյանը եզրափակչում 6:3 հաշվով առավելության հասավ Գոռ Գրիգորյանի նկատմամբ ու հռչակվեց ՀՀ չեմպիոն:

Հաջորդ՝ 65 կգ քաշային կարգում էլ առաջատարի՝ 2013 թ աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի բացակայության պայմաններում Նարեկ Սիրունյանը վճռորոշ գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթեց Արտակ Հովհաննիսյանին:

Հատկապես հետաքրքիր ստացվեց 74 կգ քաշայինների մրցապայքարը: Այստեղ եզրափակչի համառ ու դիտարժան մենամարտում ՀՀ չեմպիոնի կոչումը նվաճեց 70 կգ քաշային կարգում մեծահասսկաների 2014 թ Եվրոպայի փոխչեմպիոն և 74 կգ-ում մինչև 23 տարեկանների 2015 թ Եվրոպայի փոխչեմպիոն Գրիգոր Գրիգորյանը: Նա եզրափակչում առավել ուժեղ գտնվեց Վարուժան Կաջոյանից:

97 կգ քաշային կարգի եզրափակչում ՌԴ-ի ընտրանու կազմում 84 կգ քաշային կարգում 2008 թ Պեկինի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, 2007 թ աշխարհի, իսկ 2008-ի Եվրոպայի չեմպիոն, 2016թ օլիմպիական խաղերում ՀՀ ներկայացրած ազգությամբ օսեթ Գեորգի Կետոևն էլ եզրափակչի գոտեմարտում հաղթեց Շամիր Աթյանին, ու առաջին անգամ դարձավ ՀՀ չեմպիոն:

Ազատ ոճի ըմբշամարտի 2016 թ ՀՀ առաջնության մրցանակակիրներն ըստ քաշային կարգերի դարձան հետևյալ ըմբիշները.

57 կգ՝ 1․ Նարեկ Հովհաննիսյան, 2․ Գոռ Գրիգորյան, 3․ Հմայակ Աղաջանյան, Օհան Գիքինյան:

61 կգ՝ 1․ Վոլոդյա Ֆրանգուլյան, 2․ Գարիկ Բարսեղյան, 3․ Գևորգ Թադևոսյան, Աշոտ Վելիցյան:

65 կգ՝ 1․ Նարեկ Սիրունյան, 2․ Արտակ Հովհաննիսյան, 3․ Հակոբ Ավետիսյան, Գոռ Թորոսյան:

70 կգ՝ 1․ Խաչատուր Պապիկյան, 2․ Վալտեր Մարգարյան, 3․ Գոռ Բարսեղյան, Գառնիկ Ղազարյան:

74 կգ՝ 1․ Գրիգոր Գրիգորյան, 2․ Վարուժան Կաջոյան, 3․ Սուրեն Խաչատրյան, Իշխան Պողոսյան:

86 կգ՝ 1․ Վահե Թամրազյան, 2․ Հովհաննես Մխիթարյան, 3․ Ռազմիկ Պողոսյան, Մարզպետ Գալստյան:

97 կգ՝ 1․ Գեորգի Կետոև, 2․ Շամիր Աթյան, 3․ Ռոման Բաղդասարյան, Արման Մկրտչյան:

125 կգ՝ 1․ Լևան Բերիանիձե, 2․ Անդրանիկ Գալստյան, 3․ Տիգրան Կիրեղյան:

ՀՀ չեմպիոններ դարձած ըմբիշներ ներկայացնում հետևյալ կազմակերպությունները՝ Նարեկ Հովհաննիսյանը (57 կգ քաշային կարգ, ԲԿՄԱ), Վոլոդյա Ֆրանգուլյանը (61 կգ, ՕՀՔ), Նարեկ Սիրունյանը (65 կգ, Վանաձոր), Խաչատուր Պապիկյանը (70 կգ, Գյումրի), Գրիգոր Գրիգորյանը (74 կգ, «Մալաթիա»), Վահե Թամրազյանը (86 կգ, ՌԿՄԴ), Գեորգի Կետոեւը (97 կգ, ՀԱՕԿ), Լեւան Բերիանիձեն (125 կգ, ՀԱՕԿ):

Ազատ ոճի ըմբշամարտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանն առաջնության ավարտից հետո դժգոհեց ըմբիշների ֆիզիկական պատրաստվածությունից, միաժամանակ նշեց, որ ուրախալի էր այն, որ երիտասարդ ըմբիշները նույնպես հաջող հանդես եկան և կարողացան մրցանակային տեղեր գրավել: Ինչ վերաբերում է հավաքականի նոր կազմի, ինչպես նաև աշխարհի առաջնության մեր 2 մասնակիցների ընտրության հարցերին, ապա՝ Արայիկ Բաղդատյանն հայտնեց, որ ըմբշամարտի ՀՀ ֆեդերացիայի մարզչական խորհրդի հետ դեռ պետք է վերլուծեն առաջնության արդյունքները, որից հետո նոր կգան վերջնական հայտարարի:

Հավելենք, որ ոկտեմբերի 28-29-ը Վանաձորում կայանալու է հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2016 թ ՀՀ առաջնությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: