Հայերեն   English   Русский  

Տիգրան Վ. Մարտիրոսյանը կստանա Պեկինի օլիմպիական խաղերի փոխչեմպիոնի կոչում


  
դիտումներ: 779

Միջազգային Օլիմիպիական կոմիտեի պաշտոնական կայքը հրապարակել է հերթական զեկույցը 2008 թվականի Պեկինի Օլիմպիական խաղերի դոպինգ թեստերի վերաբերյալ:

Ստացված արդյունքների հիման վրա Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է Բելառուս ծանրորդ Անդրեյ Ռիբակովին, որն այդ տարվա խաղերում նվաճել էր փոխչեմպիոնի կոչումը:

Պեկինի օլիմպիական խաղերում բրոնզե մեդալ էր նվաճել Տիգրան Վ. Մարտիրոսյանը: Հաշվի առնելով այն փաստը, որ ՄՕԿ-ը Ռիբակովից հետ է պահանջել օլիմպիական խաղերի արծաթե մեդալը և հավաստագիրը, ապա հայ ծանրորդը պաշտոնապես դառնալու է օլիմպիական խաղերի փոխչեմպիոն:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: