Հայերեն   English   Русский  

450 տարվա մեջ առաջին անգամ բացվել է քարը, որի վրա պառկած է եղել Հիսուսը


  
դիտումներ: 1224

Երուսաղեմում հանվել է մարմարե աղյուսը՝ բացելով քարը, որի վրա խաչվելուց հետո պառկած է եղել Հիսուսը:

Գրում է The International Business Times-ը, հայտնում է panorama.am-ը:

Հիսուսի գերեզմանը քրիստոնյաների պաշտամունքի կարևոր օբյեկտներից է, հազարավոր հավատացյալներ ամեն տարի այցելում են տիրոջ գերեզմանին՝ դիպչելու մարմարե աղյուսին: Ժամանակի ընթացքում քարի տեսքը խաթարվել է, որոշում է կայացվել վերականգնել սրբությունը: Վերջին անգամ այն վերականգնման համար հանվել է 1555 թվականին կամ ավելի վաղ:

Աղյուսը բարձրացնելուց հետո առաջին բանը, որ տեսել են գիտնականները, եղել են մեծաքանակ քարերը: Հիմա տևական փորձաքննություն է հարկավոր, որպեսզի հստակեցվի այն քարը, որի վրա պառկած է եղել Քրիստոսը մահից հետո:

Մարմարե աղյուսի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2017-ի գարնանը: Աշխատանքների իրականացման համար հատկացվել է ավելի քան 4 մլն դոլար: Միջոցների մեծ մասը հատկացրել է Հորդանանի թագավոր Աբդուլ 2-րդը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: