Հայերեն   English   Русский  

Տեսանյութ. 1000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին ձերբակալվել է դատավոր Իշխան Բարսեղյանը. ԱԱԾ


  
դիտումներ: 2207

ՀՀ ԱԱԾ-ն քիչ առաջ պաշտոնապես հաստատեց դատավորի ձերբակալությունը։ Տարածված հաղորդագրության մեջ ասվում է.

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ենթադրյալ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը:

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ Քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել և Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:

Առերևույթ հանցագործության առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են ՀՀ գլխավոր դատախազություն:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել եւ քննությունն իրականացվում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունում։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: