Հայերեն   English   Русский  

Թուրքիայում հարձակվել են իշխող կուսակցության շտաբի շենքի վրա


  
դիտումներ: 328

Թուրքիայի Մարդին նահանգի Քըզըլթեփե շրջանում Քրդական բանվորական կուսակցության զինյալները հարձակում են գործել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շտաբի շենքի վրա: Այս մասին հաղորդում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Քուրդ զինյալները ինքնաշեն պայթուցիկ են կիրառել և կրակ բացել ոստիկանների ուղղությամբ: Հարձակման արդյունքում երեք ոստիկան վիրավորվել է:

Վիրավոր ոստիկանները տեղափոխվել են Քըզըլթեփեի հանրապետական հիվանդանոց: Ոստիկանությունը ահաբեկիչներին ձերբակալելու ուղղությամբ գործողություն է սկսել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: