Հայերեն   English   Русский  

Զվարճանքների տոն՝ Հելոուին


  
դիտումներ: 850

Տոնը նշում են այսօր՝ հոկտեմբերի 31-ին։

Իռլանդիայի և Շոտլանդիայի կելտերի հին ավանդույթներից ի հայտ է եկել Հելոուին տոնը, որի պատմությունը սկսվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածաշրջանում:

Հելոուինը ավանդական կերպով տոնվում է անգլիախոս երկրներում, սակայն պաշտոնապես չի համարվում հանգստյան օր։ «Հելոուին» բառն առաջին անգամ հիշատակվել է 16-րդ դարում որպես անգլերեն All-Hallows-Even՝ բոլոր սրբերի երեկո, շոտլանդերեն կարդացվում է որպես «հելլուվին», ահա արտահայտության շոտլանդերեն կրճատ ձևը։

Այդպես այն ժամանակ կոչում էին Բոլոր սրբերի օրվան նախորդող երեկոն։ Պատմաբան Նիկոլաս Ռոջերսը, ուսումնասիրելով Հելոուինի ակունքները, նկատել է, որ չնայած փորձերին կապելու դրա առաջացումը հին հռոմեական Պարենտալիաներ տոնի հետ, Հելոուինի նախատիպը ամենից հավանական է, որ առաջացել է միայն կելտական հեթանոսական տոն Սամայնից, որի բնութագիրը հայտնվել է հին իռլանդական գրականության մեջ 10-րդ դարից սկսած:

Այս տոնի անվանումը առաջացել է հին իռլանդական Samhain բառից, որը նշանակում է «ամռան ավարտ» և հետևաբար դարձել է նոյեմբեր ամսվա իռլանդական անվանումը։ Այդ պահից սկսած հաջորդաբար սկսվում է երկու տոների զարգացումը։ Ինչպես Սամայնը, այնպես էլ Հելոուինը ավանդաբար նշվում է հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 1-ը։

Խորհրդանիշների մեծամասնությունն ունի երկար պատմություն։ Օրինակ՝ լուսատու դդումների պատրաստման ավանդույթը առաջացել է լապտերներ պատրաստելու կելտական ավանդույթից, որն օգնում էր հոգիներին գտնել մաքրագործման ուղին: Շոտլանդիայում Հելոուինի խորհրդանիշը շաղգամն էր, բայց Հյուսիսային Ամերիկայում դրան արագ փոխարինման է գալիս դդումը՝ որպես ավելի էժան և հասանելի բանջարեղեն: Առաջին անգամ Ամերիկայում լուսատու դդումների պատրաստումը արձանագրվել է 1837թվականին: Այդ արարողությունը, ընթանալով բերքահավաքի ժամանակ, չուներ Հելոուինի հետ կիպ կապ մինչև 19-րդ դարի երկրորդ հարյուրամյակը: Հանրաճանաչ էին դասական սարսափ ֆիլմերի կերպարների զգեստները, օրինակ՝ Մումիայի ու հրեշ Ֆրանկենտշտեյնի: Տների տոնական զարդարանքի մեջ մեծ դեր էին խաղում աշնան խորհրդանիշները, օրինակ՝ գյուղական խրտվիլակները:

Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, օկուլտիզմը և հրեշները։ Ավանդական գույներն են սևը և նարնջագույնը: Տոնի գլխավոր խորհրդանիշը համարվում է՝ Ջեքի ճրագը: Այն դդում է, որի վրա փորագրված է չար, բայց միևնույն ժամանակ ծիծաղելի դեմք, իսկ դդմի ներսում տեղադրված է վառվող մոմ։ Առաջին անգամ «Ջեքի ճրագը» հայտնվել է Մեծ Բրիտանիայում, բայց սկզբնական շրջանում պատրաստման համար օգտագործվել է շաղգամ կամ ճակնդեղ: Համարվում էր, որ Բոլոր սրբերի օրը տան մոտ դրված այդպիսի բանջարեղենները վանում են չար ուժերին: Երբ Հելոուինի տոնման սովորույթը տարածվեց Ամերիկայում, Ջեքի ճրագը սկսեցին պատրաստել դդմից, որն ավելի հասանելի էր և էժան: Այդ սովորույթի աղբյուրները կարելի է գտնել ծեսերի ժամանակ բանջարեղենների վրա դեմքեր փորագրելու հին իռլանդական և անգլիական ավանդույթներում:

«Օհ, մանկության սիրելի պտուղներ՝ հին օրերը հիշեցնող: Երբ խաղողի ծառը կարմրում էր և շականակագույն ընկույզներն ընկնում էին: Երբ վայրի, տգեղ դեմքերը, որ մեր կողմից փորագրված էին նրա կեղևին, Մթության մեջ երևում էին իրենց միջի մոմի հետ միասին»:

Ջոն Ուիտեր, «Դդում»

Ինչպես այլ տոները, Հելոուինը նույնպես ունի իր հայտնի երգերն ու թեմատիկ երաժշտությունը։ Փոփ երգիչ Բոբբի Պիկետի «Monster Mash» հայտնի երգը, մի շարք երաժշտական քննադատների կարծիքով, դարձել է Հելլոուինի ինքնատիպ հիմնը:

Մյուս ամենահայտնի երգերից մեկը համարվում է «This Is Halloween» երգը, որի հեղինակն է Դեննի Հելմանը և որը հնչում է Մղձավանջ Սուրբ Ծնունդից առաջ անիմացիոն ֆիլմում։ Այն մի քանի անգամ երգվել է ոչ միայն ամերիկացի, այլ նաև ճապոնացի երգիչների կողմից: Կախարդների, վհուկների, ուրվականների, վամպիրների, կմախքների և սատանաների տեսքերով տարբեր դիմակներ և զգեստներ կրելն այս տոնի պարտադիր պայմաններից մեկն է։ Տարածված են սարսափ գրականության, ինչպես նաև Universal ընկերության սարսափ-ֆիլմերի հերոսների զգեստները։

Տների ձևավորման ժամանակ օգտագործվում են աշնանային մոտիվները, օրինակ՝ գյուղական խրտվիլակները։ Հելոուինի հիմնական թեմաներն են մահը, չարը, կախարդությունը և հրեշները։ Ավանդական գույներ են հանդիսանում նարնջագույնն ու սևը։ Հելոուինի ժամանակ քաղցրավենիք խնդրելն ընդունված արարք է, որն անում են զգեստավորված երեխաները։ Նրանք այցելում են տնից տուն, որպես հյուրասիրություն խնդրում են կոնֆետներ՝ հարցնելով՝ "Trick or treat?" Խորամանկություն թե՞ հյուրասիրություն։ Հելոուինը Հայաստանում նշվում է արդեն մի քանի տարի, հիմնականում երիտասարդները Party-ներ են կազմակերպում Երևանյան ակումբներում։ Երևանի փողոցներում ամեն քայլափոխ կարելի է հանդիպել Հելոուինը տոնող երիտասարդների:

Ուրախ եւ սարսափազդու տոնը իրեն հատուկ խորհրդանիշներով գրավել է նաև հայ երիտասարդությանը: Շատերն ընդունում են տոնը և ուրախ են, որ Հայաստանի ոչ այդքան շատ ուրախ տոներին կարող է ավելանալ ևս մեկը, շատերն էլ կտրականապես դեմ են՝ այն օտարածին համարելով:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: