Հայերեն   English   Русский  

Վրաստանում կրկին հաղթել է Իվանիշվիլիի «Վրացական երազանքը»


  
դիտումներ: 501

Վրացագետ Ալիկ Էրոյանցն իր ֆեյսբուքյան էջում գրում .

«Հոկտեմբերի 30-ին Վրաստանում անցկացվեց մեծամասնական ընտրակարգի երկրորդ փուլը, որի նախնական արդյունքներով Բիձինա Իվանիշվիլիի հիմնադրած ՛՛Վրացական երազանք՛՛ կուսակցությունը կրկին դառնում է խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող քաղաքական ուժ: Ընդ որում, այս անգամ Վրացական երազանքը նորընտիր խորհրդարանում ունենալու է սահմանադրական մեծամասնություն, այսինքն. 150 պատգամավորական մանդատից 115-ը տվյալ կուսակցության ներկայացուցիչներն են լինելու, ինչը նշանակում է, որ խորհրդարանական քվեարկություններով ՛՛Վրացական երազանքը՛՛ իրավունք է ունենալու սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու(անհրաժեշտ ձայների քանակը 113-ն է), օրինակ՝ նախագահի ընտրության կարգի մեջ փոփոխություն կատարել, այն է՝ ներկայիս ուղիղ ընտրական ձևից կարող է անցում կատարվել նախագահի՝ խորհրդարանի կողմից ընտրվելու ձևին: Ի դեպ Սաակաշվիլիի ՛՛Միացյալ ազգային շարժումը՛՛ կունենա 27 ներկայացուցիչ, ՛՛Պատրիոտների ալիանսը՛՛՝ 6, ինչպես նաև մեկ անկախ պատգամավոր իր տեղը կզբաղեցնի Վրաստանի խորհրդարանում»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: