Հայերեն   English   Русский  

1901 թվականի Մշո Առաքելոց վանքի կռիվը. մի ուշագրավ պատմական փաստ


  
դիտումներ: 701

Ռուբեն Շուխյանի ֆեյսբուքյան էջից

Արևմտյան Հայաստանում զինված խմբի կողմից տարածքի գրավումով և քաղաքական հստակ պահանջների ներկայացմամբ ամենահայտնի գործողությունը տեղի է ունեցել 1901 թվականին, երբ Անդրանիկի և Գևորգ Չաուշի գլխավորությամբ մոտ 30 հայ մարտիկներից բաղկացած ջոկատը նոյեմբերի 3-ին գրավեց Մուշ քաղաքից ոչ հեռու գտնվող Առաքելոց վանքը:

Օսմանյան կառավարությունը, տեղեկանալով դրա մասին, մեծաքանակ զորք է ուղարկում վանքում ամրացած հայդուկներին պատժելու համար: Թուրք զինվորներն ու նրանց միացած մահմեդական զինված ջոկատները շրջապատում են Առաքելոց վանքը և անցնում հարձակման: Սակայն, չնայած կառավարական ուժերի թվային մեծ գերակշռությանը, նրանց չի հաջողվում գրավել վանքը, և թուրքերը մարտի ընթացքում բազմաթիվ զոհեր են տալիս: Տեսնելով, որ զենքի ուժով հնարավոր չէ ընկճել հայերին, իսկ հայդուկների գործողությունը գնալով արդեն լայն միջազգային արձագանք է ստանում, թուրքերը դիմում են բանակցությունների:

Շուտով Առաքելոց վանք մտած կառավարական պատվիրակությանը Անդրանիկը ներկայացնում է իրենց քաղաքական պահանջները: Դրանք էին՝ ներում շնորհել հայ քաղաքական բանտարկյալներին, տասանորդ տուրքի հավաքումը կատարել հայ գյուղացիների միջոցով, քրդերի կողմից զավթած գյուղերը վերադարձնել իրենց տերերին՝ հայերին, զինաթափել հայկական բնակավայրերը ասպատակող քուրդ ելուզակներին և այլն: Ներկայացված պահանջներից կատարվում է միայն առաջինը՝ բանտից ազատ են արձակվում 31 բանտարկյալներ: <





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: